Իսպանիան քննում է Լամին Յամալի ծննդյան խնջույքը՝ թզուկների մասնակցության պատճառով
ՍՊՈՐՏԻսպանիայի իշխանությունները քննություն են սկսել «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալի 18-ամյակի խնջույքի կապակցությամբ՝ այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպություն ADEE-ն բողոք ներկայացրեց՝ դատապարտելով թզուկ մարդկանց ներգրավումը որպես ժամանցային անձնակազմ։
Յամալի խնջույքը տեղի է ունեցել Կատալոնիայի Օլիվելյա քաղաքում՝ շուրջ 200 հյուրերի մասնակցությամբ։ Խնջույքում արգելվել է նկարահանումը, սակայն հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է թզուկ մարդկանց խումբը՝ մուտք գործելիս տարածք։ ADEE-ն պնդում է, որ նման վարձույթը խաթարում է թզուկ մարդկանց արժանապատվությունը, խթանում է կարծրատիպերը և խախտում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։
Մեկ այլ կողմից, խնջույքի մասնակից թզուկներից մեկը հայտարարել է, որ իրենք օրինական աշխատանք են կատարում՝ պարելով, ըմպելիքներ մատուցելով և հրաշքներ ցուցադրելով։ Նա ընդգծել է, որ ADEE-ն տարիներ շարունակ փորձել է խոչընդոտել իրենց աշխատանքը՝ առանց այլընտրանք առաջարկելու։ Յամալի ներկայացուցիչները չեն արձագանքել մեկնաբանության հարցմանը, գրոում է Al-Jazeera-ն։