ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության գրասենյակը խուզարկվել է։ Գործարարը երկու ամսով ձերբակալվել է Երևանում իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացվելու է։ Մասնագետները կարծում են, որ այս քայլը օրինակ է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը մտադիր ավարտել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ, գրում է Tsargrad.tv–ն։

«Մեր աղբյուրների համաձայն Երևանն ակտիվորեն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցի լուծման ուղղությամբ, որը կարող է վերջնականապես լուծվել մինչև 2026 թվականը։ Դրա համար կարող են օգտագործվել տարբեր պատրվակներ, որոնցից ամենաակնհայտը կլինի 2026 թվականի ընտրություններին «միջամտելու» մեղադրանքը», - գրել է «Գաղտնի գրասենյակ» Telegram ալիքը։ Տեղացի փորձագետներն արդեն քննարկում են այդ թեման պատրաստելով հասարակական կարծիքը այդ դժվար որոշում կայացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, նախքան Ռուսաստանին Հայաստանից հեռանալու խնդրանք ներկայացնելը, Փաշինյանը նախ կհասնի երկրի դուրսբերմանը ՀԱՊԿ-ից: Նա պետք է համոզի հայ ժողովրդին, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիք չէ, այլ խոչընդոտ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանը համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ: Հավանաբար, Բաքվում առաջացած հակառուսական հիստերիան նպատակ ունի ստեղծել համատեքստ Հայաստանում որոշումների կայացման համար, ասելու են, որ Ռուսաստանը չի հարգվում Կովկասում և խանգարում է հայերին հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ «Պետք է նշել, որ Փաշինյանի գործողությունները, ի տարբերություն իր շատ հակառակորդների, ունեն հստակ ծրագիր, տրամաբանություն և հետևողականություն: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում այդ միկրոավտոբուսի վարորդի տեսքով նախկին հայ բլոգերը կարողացավ ոչնչացնել ոչ միայն ռուս-հայական հարաբերությունների ամբողջ ճարտարապետությունը, այլ նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության ընդհանուր տրամաբանությունը, որը ձևավորվել էր տասնամյակների ընթացքում: Այս ամենում ինչ-որ բան կա սովորելու», - նշել են ալիքի հեղինակները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular