Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում:
Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։
«Երկու շարժիչներն էլ հանվել են վթարի վայրից և տեղադրվել օդանավակայանի անգարում», – ասվում է զեկույցում։
Օդաչուների խցիկի ձայնագրությունները ցույց են տալիս նրանց շփոթության պահը։ Մեկը հարցրել է. «Ինչո՞ւ անջատեցիք շարժիչները»։ Մյուս օդաչուն պատասխանել է. «Ես չեմ անջատել»։
Հետաքննությունը շարունակվում է։