Սնկերը 10 րոպե եփում ենք և կտրատում, հավի ֆիլեն եփում ենք 25 րոպե և կրկին կտրատում ենք: Այնուհետև քերիչով անցկացնում ենք պանիրը, իսկ չերրի լոլիկնները 2 հավասար մասերի բաժանում: Հացը բաժանում ենք խորանարդիկների և 10 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: 2 պճեղ սխտորը ճզմում ենք, ավելացնում 1 ճ/գդ ձիթայուղ, աղ և զանգվածը լցնում ենք թավայի մեջ: Այնուհետև լցնում ենք հացերն ու տապակում 2-3 րոպե:
Պատրաստում ենք սոուսը: Ձուն 1 րոպեով ընկղմում ենք եռացրած ջրի մեջ: Սխտորը ճզմում ենք, պանիրը՝ անցկացնում քերիչով: Ձիթայուղը, մանանեխն ու սխտորը խառնում ենք, ավելացնում կիտրոնահյութը, ձուն և բլենդերով հարում ենք՝ ավելացնելով պանիրը: Ամանի մեջ լցնում ենք ձեռքերով մանրացրած հազարի թերթերը, սունկը, հավի ֆիլեն ու չորահացերը: Այնուհետև ավելացնում սոուսը և խառնում ենք: Աղցանը լցնում ենք մատուցվող ամանի մեջ, վրան պանիր քերում և զարդարում չերրի լոլիկներով: