ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի կրկեսը, որը պատկանում է գործարար, բարերար, ներկայումս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախն է։ ՀՀ իշխանությունները դատական հայց են նեկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ, որի 76.5 %-ը պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ»-ին: Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջում է բռնագանձել կրկեսի շենքը, օժանդակ շինությունները և հողատարածքը՝ հօգուտ պետության։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հուլիսի 7-ին։

Ավելի վաղ խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց, նախագահի պաշտոնում տաքուկ տեղավորված Վահագն Խաչատուրյանն էլ վավերացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացումը։

Իշխանությունները նաև խոչընդոտում են «Տաշիր պիցցա»-ների աշխատանքը։ Սամվել Կարապետյանի՝ Հայաստան գալուց և Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո Փաշինյանն ու իր թիմը շարունակում են ակտիվորեն ճնշումների ենթարկել գործարարին, կալանավորումից բացի փորձում են վնասել նրա բիզնեսին։ Հենց դա է վկայում բարերարից նրանց վախի աստիճանը։

Իսկ մեկ տասնամյակից ավելի չաշխատող և վերանորոգվող կրկեսը կարելի է օգտագործել այլ նպատակով, օրինակ, իշխանփոխությունից հետո Փաշինյանին ու իր թիմակիցներին որպես ծաղրածու ցուցադրել կրկեսի արենայում։

Անի Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular