ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Այս օրը Խոյերին ավելի գաղտնապահ, պասիվ, զգայական է դարձնում, հակում է սևեռվել զգացմունքային արձագանք առաջացնող պահերի վրա: Աշխատանքը կդանդաղի, եթե ձեզ համակել են կասկածները, հիշողությունները: Ընթացիկ շփումներում, տեղեկատվության հետ աշխատանքում հնարավոր է ժամանակավոր դադար, փաստերի պակասը կարող է փոխհատուցվել ենթադրություններով: Գործերի վրա կարող է ազդել ֆինանսական կողմը:

Ցուլ

Ցուլերը կգտնվեն հաճելի փոփոխությունների շրջանում: Օրը չի տրամադրում վազվզոցի և ագրեսիայի, ընդգծում է ինտուիցիայի և զգայականության դերը: Գործընկերներն այսօր պատրաստ են համագործակցել, պոտենցիալ հակառակորդները կարող են անհետանալ տեսադաշտից: Իրադարձությունների հետագա զարգացումը խոստանում է արտաքին հարմարություններ, հոգևոր հարմարավետության և արտաքին գրավչության աճ:

Երկվորյակ

Երկվորյակներին չի խանգարի հանգիստը էներգատար նախաձեռնություններում, շփումներում դադարը: Ցանկալի է խուսափել նոր մտքերի հապշտապ արտահայտումից, ծանոթություններից, առաջարկներին պատասխանելուց: Իմաստ ունի օրն ամբողջությամբ նվիրել առօրյա հոգսերին: Կարելի է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանի կենդանիներին, ժամանակ գտնել բժշկի այցելելու, ընտանեկան դրվածքի վերադասավորման, տանը մաքրություն կատարելու համար:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր կարող են գործել սեփական ռիթմով՝ չնայելով կանոններին և հաշվի չնստելով ստանդարտների հետ: Նման մոտեցման վրա հիմնված աշխատանքը կարող է մոտ լինել հանգստին և ստեղծագործությանը, թույլ կտա ներդաշնակեցնել էներգետիկ և ֆիզիկական վիճակները: Լավ օր է, եթե զբաղված եք սեփական բիզնեսով, արձակուրդի մեջ եք գտնվում: Սիրային հարաբերություններում կարող է ավելի հանգիստ և հաճելի փուլ սկսվել:

Առյուծ

Առյուծների մոտ կարող է աճել ընդհանուր զգացմունքայնությունը կամ ուժեղանալ առանձին թեմաների նկատմամբ ընկալունակությունը: Հնարավոր է մեկուսանալու ցանկություն, որպեսզի աշխատեք հանգիստ մթնոլորտում կամ կարող եք մնալ տանը, որպեսզի փորձեք լուծել կենցաղային հարցերը, ընտանեկան խնդիրները: Լավ կլինի գտնվել բնության մեջ: Շփվող Առյուծներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես կրճատել շփումները:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում խուսափել անհատական հայտարարություններից, կարևոր հարցազրույցներից, երկար ճանապարհ ընկնելուց: Ստեղծված միտումները բարենպաստ են շատ հարաբերություններում, սակայն, հնարավոր է, դեռևս չեք տիրապետում ողջ տեղեկատվությանը, մինչև վերջ չեք կողմնորոշվում հանգամանքներում, ձեր կողքին կարող են չլինել անհրաժեշտ մարդիկ: Այսօրվա զգացողությունները և կանխազգացումները ճիշտ են:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում դադար վերցնել, խուսափել իրենց և իրենց գործերի նկատմամբ ավելորդ ուշադրությունից: Այսօր ավելի լավ է մնալ ստվերում, զբաղվել առօրյա գործերով, նախապատրաստական աշխատանքներով, ընթացիկ ծրագրերի, կարիքների, շփումների, երթուղիների, տեղեկատվական բազայի վերագնահատմամբ: Հնարավոր է ժամանակն է վերանայել անձնական գնումների ցանկը, վճարումների ռեժիմը, ֆինանսական և հարկային քաղաքականությունը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել ուղղությունը: Հանգամանքները թույլատրում են պասիվություն, դանդաղկոտություն, թույլ են տալիս հետևել սեփական սովորություններին, հոտառությանը, տրամադրությանը: Սրված զգայունակությունը կարող է դրական լինել և ձեզ գերազանց գաղտնի զենք տալ: Հնարավոր են փոփոխություններ գործընկերոջ, սիրելի անձնավորության վարքում: Որևէ առաջարկություն ընդունելուց առաջ արժե մտածել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը հուշում են, որ այսօր ավելի լավ է սպասել, քան շտապել: Այդպես կկարողանաք խնայել էներգիան և ռեսուրսները, խուսափել ռիսկերից: Գործերում չի խանգարի գաղտնապահությունը, շփման շրջանակի սահմանափակումը, ավելորդ անկեղծությունից հրաժարումը: Օպտիմալ մարտավարություն կարող է դառնալ բնության մեջ միայնացումը: Հնարավոր է հետաքրքրություն հիպնոսի, գաղտնի գործընթացների նկատմամբ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել զգացմունքներում և նախապատվություններում, ուշադրությունն ուղղել անհրաժեշտ ուղղությամբ: Սևեռվելով բացասական ապրումների վրա` կարող եք չնկատել դրական միտումները: Տրվելով այս կամ այն մարդու, երևույթի, իրադարձության հիպնոսին, ինչպես նաև որոշ վատ սովորությունների՝ ռիսկի եք դիմում զբաղեցնել ոչ այն դիրքը, միանալ ոչ այն ճամբարին, որ անհրաժեշտ է:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում սրտին մոտ ընդունել ժամանակավոր թյուրիմացությունները և դադարները. շուտով ամեն ինչ կպարզվի: Հնարավոր է ծրագրերի հերթական շտկում, բանակացությունների դադարեցում: Օրվա մթնոլորտը տրամադրում է փակվածության, բացառված չէ տեղեկատվության պակասը: Թերասածության պայմաններում կարող է ուժ հավաքել խոցելի երևակայությունը, կասկածամտությունը:

Ձկներ

Ձկներին օրը հակում է պասիվության, երազկոտության, սրում է երևակայությունը, ինտուիցիան, զգայունակությունը: Եռանդուն Ձկներին օրը կօգնի զգալ նոր ուղղությամբ առաջին քայլի արդյունքները: Շատերի համար հրապուրիչ կլինեն հեռավոր երկրները, էկզոտիկ բաները, սովորույթները, խոհանոցը, երաժշտությունը: Հաջող պահ է եկեղեցի գնալու համար: Կարող է հետաքրքրություն ներկայացնել մեդիտացիան, աղոթքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular