ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումը կրկին ավարտվել է անորուշությամբ, իսկ «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը կրկին մնացել է օդում կախված։
Աբու Դաբիում առավոտյան մեկնարկել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փակ հանդիպմանը զուգահեռ, երբ որևէ տեղեկություն հանդիպման ընթացքից հասանելի չէր, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել էին տեղեկատվական արշավը։
5 ժխմ հետո հանդիպումն ավարտվեց, իսկ ավարտի պահից հետո ադրբեջանական լրատվականները ակտիվորեն վերցնում են տեղեկատվական խոսույթն իրենց ձեռքը, ինչպես գրում է քաղաքագետ Թաթևիկ Հայրապետյանը, նախապես գրված տեքստերը պատրաստ են, դրանք արագորեն տարածվում են բոլոր աղբյուրներով։

Հայկական կողմում լռություն է, տեղեկատվություն չկա, շատերը հենց ադրբեջանական աղբյուրներից են օգտվում, այդ թվում հայկական մամուլը։

Րոպեներ անց ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնեց.
«Աբու Դաբիում կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հարկ է նշել, որ ամիսներ առաջ Տիրանայում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը կարևորվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Սակայն ինչպես հասկացանք, այս հանդիպման ընթացքում «Խաղաղության պայմանագրի» կետերի մասին քննարկում չի եղել։

Էմմա Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular