ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 10-ի գիշերը Կիևի վրա զանգվածային համատեղ հարձակումից հետո Վատիկանում մասնակցել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված ֆորումին։ Այս մասին հայտնել է տելեգրամյան Обшчественное պարբերականը։

Ըստ ալիքի՝ նրա հետ ժամանել է նաև նրա կինը՝ Օլենա Զելենսկայան։ Համաժողովը կտևի երկու օր։

Դրանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահը գրել է, որ ռուսական բանակի հարձակումը Կիևի վրա տևել է գրեթե 10 ժամ։ Նրա խոսքով՝ արձակվել է 18 հրթիռ և մոտ 400 հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից գրեթե 200-ը «շահիդներ» էին։ Նա նշել է, որ հարձակման հիմնական թիրախը Կիևն ու Կիևի մարզն էին, բայց հարվածներ են հասցվել նաև Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular