ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Շենգավիթ փողոցի խաչմերուկում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում հաշվառված, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Ներսես Մ.-ի վարած «UAZ» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա.-ի վարած, «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular