ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանի Ֆրանսիայի դեմ հայցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, ով ձերբակալվել է Հայաստանում, հունիսի սկզբին ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում արբիտրաժային վարույթ է սկսել Ֆրանսիայի դեմ, գրել է «Կոմերսանտը», գրում է forbes.ru–ն։ Հրատարակությունը ենթադրել է, որ հայցը կարող է վերաբերել միլիարդատիրոջ Լազուրի ափին գտնվող 120 միլիոն եվրո արժողությամբ առգրավված առանձնատանը։ Իրավաբանների կարծիքով, Հայաստանում քրեական հետապնդումը կարող է թուլացնել Կարապետյանի դիրքերը դատարանում Ֆրանսիայի իշխանությունների դեմ։

Խոսքը Ռոքբրյուն-Կապ-Մարտեն հանգստավայրում գտնվող Իրինա Մարիայի առանձնատան մասին է, որը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին։ 2024 թվականի փետրվարին Ֆրանսիայի դատարանը սառեցրել է առանձնատան սեփականության իրավունքը, Փարիզի դատախազությունը համարել է, որ դրա իրական շահառուն «Գազպրոմի» դուստր ընկերությունն է, այն ժամանակ հաղորդել էր ֆրանսիական «Le Monde» թերթը։

«Կոմերսանտը» համապատասխան տվյալների բազայում պարզել է, որ Կարապետյանն արբիտրաժային վարույթ է սկսել 2025 թվականի հունիսի սկզբին։ Գործի նյութերը և պահանջների էությունը նշված չեն, բայց վեճի առարկան անշարժ գույքն է։ Միևնույն ժամանակ, գործի նյութերում հիշատակվում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև 1995 թվականի ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը։

Ինչպես բացատրել է փաստաբան Գեորգի Սուխովը, այդ փաստաթուղթը նախատեսում է համաձայնագրի կողմերի փոխադարձ պարտավորություն չբռնագրավել ներդրողների գույքը, իսկ եթե բռնագրավումը տեղի ունենա, ապա պետք է վճարվի փոխհատուցում։ «Պրավովայա Գրուպա» ՍՊԸ-ի գործընկեր Վլադիմիր Շալաևը ենթադրում է, որ պահանջը կապված է Կարապետյանի Ֆրանսիայում գույքի բռնագրավման հետ։

Ըստ «Վեճերի լուծման ակումբի» կառավարիչ գործընկեր Օլգա Շչեդրակովայի դատավարությունը խոստանում է երկար և դժվար լինել: Նա Դեյվիդ Գոլդբերգին, որի ընկերությունը դատարանում ներկայացնում է Կարապետյանի շահերը, անվանել է միջազգային արբիտրաժի շատ հայտնի և փորձառու մասնագետ:

Սուխովն ընդգծել է, որ Կարապետյանի նկատմամբ Հայաստանում ներկայիս քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը Ֆրանսիայում ընթացող դատավարությունում: «Վինդեր» իրավաբանական ընկերության գործընկեր Գոռ Եգորյանը խոստովանել է, որ ֆրանսիական կողմը կարող է օգտագործել Կարապետյանի հետապնդումները Հայաստանում ակտիվների ձեռքբերման օրինականության վերաբերյալ կասկածներ հայտնելու համար:

Հայաստանում Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, Երևանի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ նա հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) պաշտպանության օգտին, ինչը կտրուկ քննադատության է արժանացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular