ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատվեք մարմնի ճարպագնդերից բնական եղանակներով (3 բաղադրատոմս)

ՖՈՏՈ

Եթե դուք ունեք ճարպագնդեր ձեր մարմնի վրա և չգիտեք թե ինչպես կարելի է ազատվել, ապա այս հոդվածը ձեզ համար է: Եթե չկա խիստ անհրաժեշտություն ճարպագունդը հեռացնել վիրահատության միջոցով, ապա դուք կարող եք կիրառել հետևյալ բաղադրատոմսերը, որոնք մշակվել են փորձագիտական ուսումնասիրության արդյունքում: Մաշկաբանները խորհուրդ են տալիս կիրառել  բուժման բնական մեթոդները:

Բաղադրատոմս №1

Պատրաստեք խառնուրդ ալյուրից և մեղրից: Այնուհետև տարածեք խառնուրդը ճարպագնդի վրա 0,5-1սմ հաստությամբ և ապա վիրակապեք ձեռքը մառլյայով: Կես օր պահեք վիրակապը ձեռքին: Անհրաժեշտ է 36 ժամ, որպեսզի դուք տեսնեք դրա օգտակարությունը: Սակայն մի՛ մոռացեք, որ անհրաժեշտ է ամեն անգամ թարմացնել վիրակապը, երբ նախորդն արդեն իսկ ներծծվել է:

Բաղադրատոմս №2

Այս դեպքում ճարպագնդից ազատվելու համար ձեզ կօգնի մեղվի խայթոցը: Այս մեթոդը շատ արդյունավետ և  հայտնի տարբերակ է արդեն բավականին երկար ժամանակ: 7 օր հետո դուք արդեն կարող եք տեսնել արդյունքը: Պինցետի օգնությամբ տեղադրեք մեղվին վնասված հատվածի վրա: Մի՛ վախեցեք մեղվի խայթոցից, քանի որ դա այնքան էլ ցավոտ չէ: Սակայն եթե դուք ունեք ալերգիա մեղվի խայթոցից, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար չէ:

Բացի այդ դուք կարող եք կիրառել նաև պրոպոլիս ճարպագնդից ազատվելու համար:

Բաղադրատոմս №3

Ձվի երկու դեղնուցը խառնեք  2 մեծ գդալ աղով և կիրառեք օրական 4 անգամ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular