ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի միտումնավոր հանձնումը». Փաշինյանական աշխարհագրությունը դատավճիռ է Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միշտ եղել է ավելին, քան պարզապես երկիր։ Նրա լանդշաֆտը լեռնային ամրոց է, դժվարամատչելի, բայց ռազմավարական առումով կարևոր։ Աշխարհագրությունը Հայաստանը դարձրել է կայսրությունների միջև բնական պատնեշ՝ Բյուզանդիայից և Պարսկաստանից մինչև Օսմանյան կայսրություն և Ռուսաստան, գրել է «ANNA NEWS» Telegram ալիքը, գրում է EAdaily.com–ը։

Իրականում իրավիճակը բոլորովին այլ տեսք ունի, քան ներկայացնում է Փաշինյանը, ով, իբր, երկիրը տանում է դեպի Եվրոպա, իսկ Ղարաբաղի կորուստը համարում նորմալ։

Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետը մեթոդաբար իրականացնում է թուրքական նախագիծը՝ միայն թե եվրոպական ինտեգրման քողի տակ։ Ամբողջ գործողության կենտրոնական առանցքը Սյունիքի մարզն է (Զանգեզուր)։ Այդ նեղ հողաշերտը կապում է Հայաստանն Իրանի հետ և միևնույն ժամանակ փակում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ճանապարհը։ Դրա կորուստը նշանակում է կտրվել միակ աշխարհաքաղաքական այլընտրանքից։

Ղարաբաղի հանձնումը ռազմական պարտություն կամ դիվանագիտական ձախողում չէր, դա միտումնավոր որոշում էր, դա Էրդողանի միջանցքի առաջին դուռն էր։ Թուրքիային զիջումների գնալուն զուգահեռ, Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է բոլոր ներքին այլընտրանքները, նա ճնշում է Ռուսաստանին համակրող ընդդիմությանը, չեզոքացնում է եկեղեցուն, ժխտում է ցեղասպանության թեման, և ճնշում է նույնիսկ արևմտամետ ընդդիմությանը։

Այսինքն ամեն ինչ հանգում է նրան, որ Փաշինյանը կառուցում է ոչ թե եվրոպական, այլ Էրդողանական Հայաստան։ Նա պարզապես «դավաճան» կամ անհաջողակ քաղաքական գործիչ չէ, այլ մարդ, ում անձնական հոգեբանական տրավման, գաղափարախոսական նկրտումները և պատմական համատեքստը միավորվել են մեկ վեկտորի մեջ։ Եվ դա նրան դարձնում է իդեալական կործանիչ։

Սա առաջին դեպքը չէ, որ Արևմուտքը ստեղծում է նման այնպիսի «բարեփոխիչների», ովքեր ունեն որոշակի բնույթ և դժգոհություն իրենց ազգի նկատմամբ, որոնք ընդունակ են ոչնչացնել այն իրենց սեփական նկրտումների համար: Օրինակներն են Գորբաչովը ԽՍՀՄ–ում՝ տարածքների կորուստ, կապերի խզում, անկում, Սաակաշվիլին Վրաստանում՝ 2008 թվականի պատերազմ, տարածքների կորուստ, Զելենսկին Ուկրաինայում՝ համընդհանուր պատերազմ, ժողովրդագրական աղետ, և իհարկե Փաշինյանը Հայաստանում՝ Ղարաբաղի կորուստ, Սյունիքի առաջիկա կորուստ։

Ո՞վ է հաղթում: Իհարկե Թուրքիան՝ հիմնական շահառուն: Նա ստանում է միջանցք Զանգեզուրով դեպի Կասպից ծով և այնուհետև Կենտրոնական Ասիա, դառնում է Արևելք-Արևմուտք լոգիստիկայի հիմնական խաղացող դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին, շանտաժի է ենթարկում Եվրոպային  միգրացիայի, էներգիայի, սպառնալիքների վերահսկողությամբ, առաջ է մղում թյուրքական դաշինքը Բաքվից մինչև Ուրումչի։ Հաղթում է նաև Իսրայելը ստանալով Իրանի ազդեցության նվազեցում Կովկասում,  Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում, Իրանի դեմ մանևրելու հնարավորություն հյուսիսային ճակատում։ Անմասն չի մնում նաև ԱՄՆ–ը ստանալով միանգամից երեք մրցակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, մասամբ Եվրոպայի, թուլացում, որպես հարավային ճակատ ՆԱՏՕ-ի ամրապնդում  Թուրքիայի միջոցով, Կենտրոնական Ասիան Չինաստանից հեռու պահելու հնարավորություն։

Իրանը հայտնվում է շրջափակման մեջ, Հայաստանի հետ հաղորդակցության կորուստը նշանակում է մեկուսացում հյուսիսային ուղղությամբ, Թուրքիա-Ադրբեջան թշնամական աղեղի ձևավորումը սահմանին ստեղծում է անջատողականության սպառնալիք իրանական Ադրբեջանում։ Հայաստանը վերածվում է վերահսկվող տարածքի՝ հնարավոր տրոհմամբ տարբեր կուրատորների վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանների։ Թյուրքական աշխարհը դառնում է աշխարհագրորեն շարունակական։ Պատմական տրամաբանությունը կրկնվում է. Հայաստանը միշտ եղել է կայսրությունների մարտադաշտ։ Միայն Ռուսաստանի պաշտպանության ներքո՝ կայսրության, ԽՍՀՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, երկիրն ուներ տարածք և զարգացման հեռանկարներ։ Այսօր այդ կոնտուրը քանդվել է, և դրա փոխարեն կառուցվում է տարանցիկ հանգույց, որին Հայաստանը որպես անկախ պետություն խանգարում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular