ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը. Կոբախիձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։

«Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ Հուսով եմ, որ որոշ փոփոխություններ տեղի կունենան Միացյալ Նահանգների ուղղությամբ, մենք համբերատար սպասում ենք այս ամենին։ Ինչ վերաբերում է եվրոպական բյուրոկրատիային, այստեղ մեծ փոփոխություններ չկան, մենք ռազմավարական համբերության ռեժիմում ենք, և հույս ունեմ, որ որոշ փոփոխություններ տեղի կունենան նաև Եվրոպայի ուղղությամբ», – ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular