ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն Ուկրաինայում «նոր թիրախ» ունի. WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սումին դարձել է Ռուսաստանի զինված ուժերի «նոր թիրախն» Ուկրաինայում՝ սահմանային գոտում բուֆերային գոտի ստեղծելով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

«Ռուսաստանը մոտ 50 000 զինվոր է կուտակել Ուկրաինայի հյուսիսային Սումիի շրջանում՝ շարժվելով մոտ 12 մղոն հեռավորության վրա տարածաշրջանի մայրաքաղաքից, որը Մոսկվայի նոր թիրախն է», - ասվում է հրապարակման մեջ։

WSJ-ն գրում է, որ ուկրաինական զորքերի տվյալներով՝ Սումիի ուղղությամբ կռվող յուրաքանչյուր ուկրաինացու դիմաց Ռուսաստանն ունի «մոտ երեք զինվոր»։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի հարձակումն այս տարածքում «ավելի է ծանրաբեռնել Ուկրաինայի սակավաթիվ ուժերը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular