ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևին ԱՄՆ օգնության դադարեցումը ԵՄ-ի համար ազդանշան է աջակցությունն ավելացնելու համար. Ֆոն դեր Լայեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը Եվրամիությունն ընկալել է սեփական ջանքերը ակտիվացնելու կոչ։ Ըստ ТАСС գործշակալության՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Միացյալ Նահանգների որոշումը հստակ ազդանշան է ԵՄ երկրներին եվրոպական մատակարարումները մեծացնելու անհրաժեշտության մասին», -հայտարարել է ֆոն դեր Լայենը Դանիայի Օրհուս քաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նա ներկա էր ԵՄ խորհրդում երկրի նախագահության մեկնարկի կապակցությամբ։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ի մատակարարումների դադարեցումն անվանել է «լուրջ հետընթաց Կիևի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար»։ Նա միաժամանակ եվրոպական պետություններին կոչ արեց ներդրումներ կատարել Ուկրաինայի տարածքում զենքի արտադրության ընդլայնման գործում։

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հաստատել էր, որ Վաշինգտոնը կասեցրել է Ուկրաինային մի շարք զենիթային հրթիռների և այլ բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումը։ Մասնավորապես, խոսքը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված տասնյակ հրթիռների մասին է։ Այդ քայլի պատճառը զենքի պաշարները սեփական կարիքների համար պահպանելու ցանկությունն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular