ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարիներ շարունակ ես աղոթում էի Աստծուն, որ մի օր մի փոքրիկ հրաշք գրկեմ». Գոհար Ավետիսյան

ՖՈՏՈ

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու՝ Գասպարի 5-ամյակի առթիվ Ինստագրամում ֆոտոշարք է հրապարակել ու կիսվել իր զգացմունքներով.

«Ուղիղ 5 տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսի 3-ին, ես մայր դարձա,  իմ փոքրիկ հերոս Գասպարը ծնվեց՝ 4 կգ-ից մի փոքր ավելի քաշով և անհավանական ժպիտով, որը մինչև հիմա մի վայրկյանում ջերմացնում է սիրտս։

Տարիներ շարունակ ես աղոթում էի Աստծուն, որ մի օր մի փոքրիկ հրաշք վերցնեմ իմ գրկում և նրան տամ այն ամբողջ սերը, որն իմ մեջ է, որպեսզի միշտ հոգ տանեմ նրա մասին և պաշտպանեմ նրան:  Աստված լսեց ինձ և ուղարկեց իմ փոքրիկ օրինակը , բայց տղամարդու տարբերակով՝ մի փոքրիկ տղամարդու, որը, լինելով երեխա, արդեն պաշտպանում է ինձ»,- լուսանկարներին կից գրել է Գոհար Ավետիսյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular