ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան

ՎԻԴԵՈ

Հունիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած կոնյակով բեռված 122 մեքենա է մտել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ 122 բեռնատարներից 80–ը վերջին օրերին են մուտք գործել ՌԴ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ վրացական կողմի հետ բանակցությունները շարունակվում են՝ աշխատանքների տեմպն ավելի արագացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք` կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց, նրանք ժգոհում էին, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular