ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«18 տարի առաջ՝ արկածախնդիր ու խենթ մի երիտասարդ կանգնեց այս բեմին ու երգեց». Արամ MP3-ին տեսանյութ է հրապարակել

ՎԻԴԵՈ

Երգիչ, հաղորդավար Արամ MP3-ին «2 աստղ» նախագծի ավարտից հետո կիսվել է նախորդ եթերաշրջանից տեսանյութով, որտեղ հանդես էր եկել Շպռոտի հետ՝ կատարելով «The Show Must Go On» երգը: Զույգը հաղթող էր ճանաչվել առաջին «2 աստղ»-ի ժամանակ: Երգիչն այս եթերաշրջանում Գրիգի հետ վարում էր նախագիծն ու Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր, որ ավելի հետաքրքիր էր հանդես գալ որպես մասնակից, քան հաղորդավար: 

«Մասնակցելն ավելի հաճելի է, քանի որ կա էքստրիմ, լարվածություն, պայքար, արցունքներ, ժպիտ ու ծիծաղ: Մի խոսքով՝ երանի նրանց, ովքեր առաջին անգամ են մասնակցում նախագծին, որովհետև իմ հեռուստատեսային պատմության մեջ որպես նախագծի մասնակից ամենատպավորիչ ու հիշարժան նախագիծն է եղել, որն ինձ հետագայում օգնել է իմ գործունեության մեջ, ինձ սկսել են ճանաչել որպես երգիչ: Այս նախագծից հետո շատ մարդիկ կլինեն, որոնց  ճանապարհը լրիվ այլ ուղղությամբ կգնա»,- մեզ հետ զրույցում նշել էր Արամ MP3-ին:

«18 տարի առաջ՝ արկածախնդիր ու խենթ մի երիտասարդ կանգնեց այս բեմին ու երգեց «The Show Must Go On»՝ դեռ չիմանալով, թե ինչ է կյանքը պատրաստել իր համար և ինչ է իսկական շոուն։ Այստեղ սկսվեց իմ երաժշտական ճանապարհը՝ լի բազում երազանքներով, փորձություններով, սխալներով, երգերով ու մի քիչ սխալ նոտաներով:

Եվ ահա այսօր, տարիներ անց, կրկին կանգնած եմ նույն բեմին արդեն ահագին կյանքով իմաստացած: Էլ այդքան երիտասարդ չեմ, ձայնիս խռպոտությունն է ավելացել, բեմական համարձակությունս, գլխիս ճերմակը, և իհարկե փորձս:
Այս անգամ «The Show Must Go On»-ը հնչում է այլ կերպ… այս անգամ այն իմ պատմությունն է։
Բեմում հանդիպել են անցյալս ու ներկաս և իհարկե շոուն, որը պիտի շարունակվի»,- տեսանյութին կից գրել է Արամ MP3-ին: 

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular