ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Այսօր ընկերներից մեկը կաջակցի ձեզ հենց այն պահին, երբ ամենից շատ դրա կարիքը կունենաք: Դուք նույնիսկ ստիպված չեք լինի ինչ-որ բան խնդրել: Նա կհասկանա, որ օգնության կարիք ունեք ու ամեն կերպ կօգնի ձեզ:

Ցուլ: Այսօր չափազանց պատասխանատու կլինեք և նույնն էլ ձեզ շրջապատող մարդկանցից կպահանջեք: Միայն թե փորձեք չափը չանցնել, քանի որ կարող եք վիրավորել ձեր սիրելի մարդկանցից մեկին: Սովորեք ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Երկվորյակ: Այսօր չեք ցանկանա կենտրոնանալ մանրուքների վրա: Դրա հետևանքով կարող եք անզգույշ լինել ու ճակատագրական սխալ գործել: Օրվա ընթացքում կկարողանաք նոր մոտեցումներ գտնել ու փոխել ձեր աշխատելաոճը:

Խեցգետին: Այսօր շատ սրամիտ կլինեք և դա դուր կգա մարդկանց: Դուք կարողանում եք ձեր խոսքը հասցնել մարդկանց և պետք է օգտագործեք ձեր այդ հնարավորությունը: Այսօր հիանալիորեն գլուխ կհանեք ձեր պարտականություններից ու փոքրիկ ձեռքբերում կունենաք:

Առյուծ: Վերջին շրջանում չափից շատ եք այլ մարդկանց մասին հոգ տարել: Ժամանակն է, որպեսզի մտածեք ինքներդ ձեր մասին ու զբաղվեք սեփական խնդիրներով: Իհարկե, մարդկանց արհամարհել պետք չէ, սակայն մտածեք նաև ձեր մասին:

Կույս: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա չպետք է անտեսեք այն բոլոր մանրուքները, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին: Դրանք պետք չէ արհամարհել, փորձեք լուծել բոլոր փոքրիկ խնդիրները: Այդ դեպքում կարող եք նաև մեծ նախագծերի մասին մտածել:

Կշեռք: Այսօր ձեր կարծիքը շատ կարևոր կլինի ձեր ընկերներից մեկի համար: Նա գիտի, որ դուք ամեն դեպքում ճիշտ դիրքորոշում ունեք, սակայն պետք չէ թույլ տալ նրան միայն ձեր մտքերով ապրել: Օգնեք նրան սեփական կարծիքը ձևավորել:

Կարիճ: Այսօր մարդիկ կփորձեն աշխուժացնել ձեզ, սակայն ձեզ դուր է գալիս ձեր ներկայիս կենսակերպը և եթե չեք ցանկանում փոխել այն, ապա մի փոխեք: Այսօր ոչ ոքի մի լսեք և արեք այն, ինչ ճիշտ եք համարում:

Աղեղնավոր: Դուք կարողանում եք դժվարին իրավիճակներում արագ որոշումներ կայացնել: Սա շատ լավ հատկանիշ է ու այսօր ձեզ շատ պետք կգա, քանի որ բավականին լարված օր կունենաք: Հնարավոր է, որ նույնիսկ ժամանակ ունենաք ու ձեզնից տարիքով փոքր սերնդին ինչ-որ բան սովորեցնեք:

Այծեղջյուր: Դուք չեք սիրում շտապել և այսօր ոչ ոք ձեզ չի շտապեցնի: Օրվա ընթացքում կկարողանաք հանգիստ մտածել ու կշռադատված որոշումներ կայացնել: Այսօր ներդաշնակ օր կլինի և օրվա ընթացքում առանձնահատուկ իրադարձություններ չեն կատարվի:

Ջրհոս: Վերջին շրջանում շատ զբաղված եք եղել և այժմ ժամանակն է, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեզ համար թանկ մարդկանց: Պետք չէ օգտագործել նրանց, պարզապես նրանց կողքին եղեք: Հնարավոր է, որ հարազատներից ինչ-որ մեկն այսօր ձեր կարիքն ունենա: Ձեր պարտքն է օգնել նրան:

Ձկներ։ Այսօր տարված կլինեք ինչ-որ նոր գիտելիքներ ստանալու մտքով: Օրվա ընթացքում կցանկանաք միայնակ մնալ ու մտածել: Գտեք այն ոլորտը, որն ամենից շատ է ձեզ հետաքրքրում և սկսեք ուսումնասիրել այն: Մի վախեցեք փոփոխություններից, դրանք միայն ձեր օգտին կլինեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular