ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական ծագման ռուս գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Հայաստանում: Հայաստանի քննչական կոմիտեն մեղադրում է Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ: Գործարարը չի ընդունում մեղքը, իսկ նրա պաշտպանությունը մեղադրանքը համարում է անօրինական:

Փորձագիտական հանրությունը քննարկում է Հայաստանի իշխանությունների գործողությունները: Քաղաքագետ Ալեքսանդր Մատյուշինը  EAdaily.com-ի հետ կիսվել է այս հարցի վերաբերյալ իր կարծիքով:

«Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) բարձր հեղինակությունը հասարակության մեջ, մասնավորապես նրա հայրենասիրական թևի շրջանում, Նիկոլ Փաշինյանը որոշել է արհեստական պատրվակ ստեղծել հատկապես քրիստոնեական արժեքների և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կառուցողական հարաբերություններ զարգացման կողմնակից քաղաքական հակառակորդներին մաքրելու  համար։
Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի կողմից կողմից ՀԱԵ-ի վրա կոպիտ հարձակման տեսքով սադրանքի հետևանքն է։ Նրա հաշվարկը, որ գործարարը կսկսի հրապարակավ պաշտպանել եկեղեցին, արդարացվեց։ Այդ համատեքստում ռեժիմի իրական նպատակը Կարապետյանի բիզնես ակտիվի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է (ազգայնացման անվան տակ)։ Սա ևս մեկ քայլ է դեպի Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը, որը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի տնտեսական ոլորտից։»,–ասել է նա։

Սամվել Կարապետյանը հայտնի է Ռուսաստանի հայ համայնքի հետ իր լայն կապերով։ Նա պահպանում է ինչպես մշակութային, այնպես էլ հոգևոր կապերն իր պատմական հայրենիքի հետ և հնարավորություն ունի արդյունավետորեն իրականացնել  գործարքներ Ռուսաստանի հետ։ «Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ Փաշինյանն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին, որը նախատեսում է ազգային ինքնության լիակատար մերժում (ՀԱԵ-ի ոչնչացում) և երկրի հանձնում Փաշինյանի արևմտյան կուրատորներին։ Դիմակները հանվել են», - ընդգծել է Ալեքսանդր Մատյուշինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular