ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա մահացավ 23 տարեկանում, բայց փրկեց 360 մարդ և իր մարմնով ծածկեց 3 երեխայի

ՖՈՏՈ

1986թ. սեպտեմբերի 5: Քաղաք Կարաչի, Պակիստան:

Ահաբեկիչները գրավեցին ամերիկյան Pan American ավիրաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Եթե չլիներ բորտուղեկցորդուհի Նիրջա Բհանոտի խիզախությունը՝ կմահանային մի քանի հարյուր մարդ: Զոհելով իրեն, աղջիկը փրկեց ուրիշներին…

Նիրջան ծնվել է 1963թ. սեպտեմբերի 7-ին, Հնդկաստանի Չանդիգար քաղաքում: Նրա հայրը լրագրող էր: Հոր աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխվում է Մումբայ (այն ժամանակ Բոմբեյ): Այստեղ աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցը:

16 տարեկանում ապագա հերոսուհին սկսում է աշխատել որպես մոդել՝ ներկայացնելով շատ հանրահայտ բրենդեր: 1985թ. մարտին ծնողները նրան ամուսնացնում են: Ինչպես դա սովորաբար տեղի է ունենում Հնդկաստանում՝ ըստ պայմանավորվածության: Սակայն ամուսինը մանրախնդիր մարդ է պարզվում՝ նրան դուր չի գալիս օժիտը և 2 ամիս անց նա կնոջը ետ է վերադարձնում:

Անհաջող ամուսնությունը Նիրջային բերեց Pan American-ի գրասենյակ: Նա հաջողությամբ անցավ նախնական ընտրությունը և ստացավ ավագ բորտուղեկցորդուհու պաշտոնը:

Այդ չարաբաստիկ օրը Բհանոտը սպասարկում էր РА 73 չվերթի ուղևորներին: Ինքնաթիռը սկսեց թռիչքը Մումբայից և 5:00-ին վայրէջք կատարեց Կարաչի: Չորս ծայրահեղական իսլամիստներ ներխուժեցին բորտ և պատանդ վերցրեցին ուղևորներին և ինքաթիռի անձնակազմին:

Նիրջան անմիջապես առանձնացավ իր ռեակցիայի արագությամբ՝ նա անմիջապես զգուշացրեց օդաչուներին, իսկ վերջիներս փախան պահեստային դռնով:

Հետո երիտասարդ աղջիկը ականատես եղավ սարսափելի հաշվեհարդարի: Ահաբեկիչները կրակում էին յուրաքանչյուրի վրա, ով պարզվում էր, որ ամերիացի է: Հետո նրանք պահանջում են անձագրերը, որպեսզի ստուգեն, արդյո՞ք որևէ ամերիացի դեռևս կենդանի է, թե ոչ: Նիրջան կրկին առանձնանում է՝ նա թաքցնում է փաստաթղթերը աղբի մեջ: Շնորհիվ նրա խիզախ քայլի՝ այլևս ոչ մեկին չեն սպանում:

Երբ ինքնաթիռի վրա սկսեցին գրոհել պակիստանյան ոստիկանությունը, Բհանոտը, օգտվելով խառնաշփոթից՝ էվակուացնում է բոլոր ուղևորներին: Նրան ետ չէին պահում կողքով թռչող գնդակներն ու նռնակների պայթունները: Պատրաստվելով լքել ինքնաթիռը՝ բորտուղեկցորդուհին ետ է շրջվում և տեսնում երեք երեխայի, ովքեր թաքնվել էին նստարանի տակ և վախենում էին դուրս գալ:

Աղջիկը շտապում է նրանց մոտ: Ցավոք նրան նկատում են ահաբեկիչները և կրակ բացում: Խիզախ Նիրջան իր մարմնով ծածկում է երեխաներին: Աղջկան մահացու վիրավորում են, բայց նա միևնույն է էվակուացնում է բոլոր ուղևորներին, իսկ դրանից հետո մահանում…

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular