ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանը բացահայտում է «Սուպեր մամա 2»–ի դերասանական կազմի փոփոխություններն ու մանրամասները

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Բարձր վարկանիշ ունեցող և մեծ աժիոտաժ ստեղծած «Սուպեր մամա» ֆիլմի ստեղծագործական կազմը սեպտեմբերին հանդիսատեսին կհանձնի «Սուպեր մամա–2» կատակերգությունը։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են` Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը` Մկրտիչ Բարոյանը, սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանը և Արման Մարությանը, գլխավոր պրոդյուսերը` Հայկ Մարությանը, պրոդյուսերը` Սերգեյ Հարությունյանը։ Tert.am Life–ը ֆիլմի մասին զրուցեց Հայկ Մարությանի հետ։

 

–Հայկ, «Սուպեր մաման» երկար ժամանակ չէր իջնում մեծ էկրաններից։ Ֆիլմի հաջողությո՞ւնն էր պատճառը,  որ որոշեցիք նկարահանել նաև երկրորդ մասը։

 

–«Սուպեր մամայի» առաջին մասի հաջողությունն ու հանդիսատեսի պահանջն էր, որ մեզ դրդեց նկարահանել նաև երկրորդ մասը։ Ծանոթ–անծանոթ մարդիկ մեզ միշտ հարցնում էին` բա երկրորդ մաս չե՞ք նկարահանելու։ Մենք էլ որոշեցինք նկարահանել երկրորդ մաս։

 

–Ի՞նչ եք կարծում, այն կգերազանցի՞ առաջինի հաջողությունը։

 

–Ֆիլմը, բացի շատ հաջողված լինելը, նաև գերազանցել է վերջին 25 տարվա բոլոր ռեկորդները։ Այն ամենադիտվածն է ոչ միայն կինոթատրոններում, այլև հեռուստատեսությամբ և Յութուբում։ Հայկական ոչ մի ֆիլմ նման ցուցանիշ չի գրանցել։ Այն բավականին հաջողված է և, բնականաբար, երկրորդ մասն անելը պարտավորեցնող է, ինչու ոչ, նաև վտանգավոր։ Շատ դժվար է կրկնել նույն հաջողությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի փորձից ելնելով էլ կարող եմ ասել, որ շատ քիչ դեպքերում է երկրորդ մասը գերազանցել առաջինին, թեև եղել են նաև նման դեպքեր։ Այնպես որ, փորձում ենք այդ օրինակով աշխատել և 2–րդ մասն ավելի ուժեղ կամ, գոնե, առաջինին հավասար ներկայացնել։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ 2 տարի և ավելի աշխատել ենք սցենարի վրա, կրկնակի անգամ բյուջեն մեծ է, առաջին մասի համեմատ։ Մենք ամեն ինչ արել և անելու ենք, որ հանդիսատեսը գոհ մնա։ Բայց, ի վերջո, հանդիսատեսն է դատում և չեմ կարող երաշխավորել, թե ինչպես կընդունվի։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular