ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցիները, որոնք քննադատում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը մտավախություն ունեն, որ ռազմական գործողությունները երկար կտևեն, հայտնում է Bloomberg-ը:

«Շատերին ցնցել են իրանական հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների մասշտաբներըիսկ հաշվի առնելով այն, որ Իրանն իր զինանոցում ունի ևս 1500 հրթիռ, ռմբակոծությունները կարող են շարունակվել շաբաթներով», - գրում է գործակալությունը: Մերձավոր Արևելքի հարցերով որոշ փորձագետներ հարց են տալիս՝ ինչպես կարելի է լուծել հակամարտությունը, եթե Իսրայելը չկարողանա վերացնել իրանական միջուկային ծրագիրը, որի առանցքային օբյեկտները խորը գետնի տակ են:

«Մենք կհայտնվենք անվերջ պատերազմի վիճակում։ Իրանի վերաբերյալ Իսրայելում կոնսենսուսը, ինչպես ձախերի, այնպես էլ աջերի շրջանում, մտահոգիչ է: Ոչ ոք հարցեր չի տալիս և չի վիճարկում Նեթանյահուի գործողությունները», - հայտարարել Է Թել Ավիվում ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Դենի Ցիտրինովիչը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular