ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում:

Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում, որով ուղիղ ակնարկ է արվում իսրայելական գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը:

Իսրայելի ռազմաքաղաքական իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին, այլ հարվածների երկու կողմերում գտնվող ժողովուրդներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular