ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աչքերիցս արցունք էր գնում». Աշոտ Ղազարյանը «Մանկական Նոր ալիք-2017»–ին թոռնուհու հաղթանակի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։

 

Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Life–ի հետ զրուցում Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ մրցույթի ժամանակ թոռնուհին փայլուն ելույթ է ունեցել։

 

«Թե՛ առաջին օրվա, թե՛ երեկվա ելույթներն ուղարկել են մեզ, տեսել ենք։ Սկզբից ևեթ թոռնուհուս դրական էի տրամադրում մրցույթին, ոգեշնչում էի, խորհուրդներ տալիս,  թե ինչպես պետք է իրեն պահի, ինչ պետք է անի և այլն։ Ինքն էլ ուշադիր լսում էր։ Այստեղ էլ, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին, շատ խորհուրդներ էի տալիս և ասում, որ մեր պատիվը պետք է բարձր պահի։ Նա էլ ոգևորվում էր դրանով։ Շատ գոհ եմ իր կատարումներից, քանի որ շատ մեծ դիապազոն ունի ու ճաշակով է։ Լև Լեշչենկոն էլ մրցութային առաջին օրն ասաց` ինչ գեղեցիկ մելիզներ ու հզոր ձայն ունի։ Ժյուրիի անդամները հիմնականում ժողովրդական երգիչներ էին»,– ասաց Աշոտ Ղազարյանը։

 

Վերջինս նշեց, որ 300–ից ավելի դիմորդ է եղել, սակայն ընտրվել են 11–ը։ «11–ից միայն Անահիտն ու Ռուսաստանի ներկայացուցիչը` Արինան են ժյուրիի կողմից միայն ամենաբարձր 10 միավորները ստացել։ Հաղթանակը, իհարկե, անսպասելի էր, քանի որ մտածում էի` 2–րդ կամ 3–րդ հորիզոնականները կզբաղեցնենք։ Չնայած իր ուժերի վրա վստահ էի, կասկածում էի, որ առաջին պատվավոր մրցանակը կստանա։ Ի վերջո, Ռուսաստանից 3 մասնակից կար»,– հավելեց փոքրիկ երգչուհու պապիկը։

 

՛

Շարունակությունն՝ այստեղ.

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular