ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Վերջինիս պաշտպան Էմին Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը նշելով ,որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել ավելի ուշ պաշտպանական կողմը հանդես կգա հայտարարութրամբ։

Հիշեցնենք,որ նախկին վարչապետն երեկ կեսօրին ձերբակալվեց, կոմիտեի փոխանցմամբ, նրան մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից Հանրապետականի անդամ չէ:
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ « Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

Այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ ոչ ձերբակալվել, ոչ էլ կալանավորվել էր: Նրան միայն արգելել էին լքել երկիրը: Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է, և իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար:

18 թվականի այս իրադարձություններից հետո 67-ամյա Աբրահամյանը երբեք աչքի չի ընկել հանրային ակտիվությամբ, լռություն է պահպանել:

2023-ին Դատախազությունը ևս մի քրեական գործի մասին էր հայտնել: Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածներով, ինչպես այսօր՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցություն: Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ 2006-ից մինչև 2016 թվականը լինելով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular