ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը․ Թրամփ․ «Ամերիկայի ձայն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որին Միացյալ Նահանգները միացել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:

«Ես ընտրվել եմ, որպեսզի ներկայացնեմ Փիթսբուրգի ոչ թե Փարիզի քաղաքացիներին», - Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Կարևորագույն այս որոշման մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. «Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից: Սակայն մենք սկսելու ենք քննարկումներ փարիզյան կամ մեկ այլ համաձայնագրի միանալու վերաբերյալ՝ Միացյալ Նահանգներին ձեռընտու պայմաններով»:

Նախագահ Թրամփի որոշումը նշանավորում է Վաշինգտոնի նախորդ վարչակազմի կողմից վարած կլիմայական փոփոխության դեմ պայքարի քաղաքականության շրջադարձային փոփոխությունը. «Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը, դարձնելով այն այլ մայրաքաղաքների և գլոբալ ակտիվիստների զոհ, որոնք խոշոր շահեր են ակնկալում մեր երկրի հաշվին: Նրանց համար Ամերիկան առաջնահերթություն չէ, ինձ համար՝ առաջնահերթություն է»:

Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը միավորում էր գրեթե ամբողջ աշխարհի երկրները, բացառությամբ Սիրիայի և Նիկարագուայի: Համաձայնագրին միացած երկրները պարտավորվել են կրճատել արտանետումները, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արտանետումների կրճատումը ենթադրում է նաև նոր ծախսեր արտադրողների համար:

Մտահոգված գիտնականների միության ներկայացուցիչ Ալդեն Մեյերի խոսքով, այն կարծիքը, թե շրջակա միջավայրի պահպանությունը վնաս է հասցնում բիզնեսին, թյուր է. «Իրականում գործարարների խոսքով, կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում նրանց աշխատանքի վրա, իսկ դրա դեմ պայքարի ծրագրերը նոր հնարավորություններ են բացում»:

Բնապահպանները հիշեցնում են, որ արտանետումների ծավալի իջեցումը ոչ թե տնտեսական, այլ Երկիր մոլորակի ապագայի խնդիրն է. «Եթե մենք շարունակենք արտանետումների ներկա աստիճանը, 21-րդ դարի վերջին մոլորակի միջավայրը զգալիորեն կտարբերվի ներկա միջավայրից, ինչը Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց և կենդանական աշխարհի համար վնասակար կլինի,», - նշում է Լոս Անջելեսի համալսարանի գիտնական Դենիել Սուեյնը:

Իր նորարարություններով հայտնի խոշոր գործարար Էլոն Մասքը, ով առաջին մասնավոր տիեզերանավը ստեղծած, Space X և Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների հիմնադիրն է, հայտարարել է, որ դուրս է գալու Սպիտակ տան բոլոր երեք խորհուրդներից, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու դեպքում:

Դոնալդ Թրամփը սակայն համոզված է, որ Փարիզի համաձայնագիրն իր ներկա ձևով անարդար պայմաններ է ստեղծում առանց այն էլ մաքուր աշխատող ամերիկյան ընկերությունների համար. «Փարիզյան համաձայնագրի պահանջների կատարումը և սահմանափակումները կարող են Ամերիկայում 2 միլիոն 700 հազար աշխատատեղի կորստի հանգեցնել 2025 թվականին: Հավատացեք ինձ՝ սա այն չէ, ինչ մեզ անհրաժեշտ է»:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular