ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր նիստում զեկուցել է «հայ հասարակության պառակտման» և «ազգի հոգևոր միասնության խաթարման» սպառնալիքի մասին, որն առաջացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի պատճառով: ՀԱԵ-ի Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ խորհուրդը նաև կոչ է արել պետական ​​մարմիններին դադարեցնել ՀՀ վարչապետի այդ «անօրինական և կարճատես քաղաքականությունը», գրում է vedomosti.ru–ն:

Գերագույն Խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀԱԵ-ի Էջմիածնի պաշտոնական նստավայրում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ Փաշինյանի սոցիալական ցանցերում հոգևորականության վերաբերյալ հրապարակումները լի են անպարկեշտ խոսքերով, զուրկ են տարրական էթիկական չափանիշներից, խախտում են մարդու հիմնական իրավունքները և կոպտորեն վիրավորում են հավատացյալների կրոնական զգացմունքները: Ըստ հոգևորականների Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը «ծառայում է արտաքին հայատյաց ուժերի նկրտումներին» և կապված է «հայ ժողովրդի դեմ ադրբեջանական քարոզչության կեղծ մեղադրանքների հետ»։ Խորհուրդը հավելել է, որ բոլոր եկեղեցական հարցերը լուծվում են եկեղեցական կանոնների և կարգերի համաձայն և գտնվում են աշխարհիկ իշխանությունների իրավասություններից դուրս։

Փաշինյանի և Հայ եկեղեցու միջև հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր եկեղեցիները վերածվել են «չուլանների», քանի որ քաղաքացիները, եթե ունեն ավելորդ իրեր, դրանք բերում են եկեղեցիներ։ Նրա խոսքով այդ գործելակերպը վիրավորում է իրեն որպես «հոգևոր զգացմունքներ ունեցող» մարդու։ Հայ եկեղեցին քննադատել է վարչապետին այդ խոսքերի համար։ Ի պատասխան մայիսի 30-ից սկսած Փաշինյանը սկսել է իր սոցցանցերի էջերում մի շարք վիրավորական գրառումներ հրապարակել եկեղեցու սպասավորների դեմ, որտեղ նա, մասնավորապես, նույնիսկ առաջարկել է ուսումնասիրել այն հարցը, թե ավագ հոգևորականներից քանի՞սն են հավատարիմ կուսակրոնության երդմանը։ Նրա խոսքով այդ երդումը խախտող հոգևորականները պետք է հեռանան իրենց ծառայությունից։ Իսկ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնիսկ մեղադրել է հայ հոգևորականներին մանկապղծության մեջ։ Փաշինյանը նաև կասկածի տակ է դրել Գարեգին II-ի ՀԱԵ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը, քանի որ նա, իբր, երեխա ունի։ Իսկ հունիսի 3-ին էլ իր Telegram ալիքում նա պահանջել է, որ Էջմիածինը շտապ պարզի, թե արդյո՞ք Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Բացի այդ, վարչապետը կոչ է արել Հայաստանի իշխանություններին մասնակցել ՀԱԵ ղեկավարի ընտրություններին։

Իշխանությունների հարաբերությունները ՀԱԵ-ի հետ լրջորեն վատթարացել էին դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ կաթողիկոս Գարեգին II-ը մեղադրեց Փաշինյանին հայկական բանակի պարտության համար և կոչ արեց հրաժարական տալ։ Նոր շրջադարձ եղավ 2024 թվականի մայիսին, երբ Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դեմ արտահայտվեց երկրի հյուսիս-արևելքում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա գլխավորեց բողոքի շարժումը, որը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։

Փաշինյանը վճռականորեն տրամադրված է եղել ՀԱԵ-ն ենթարկեցնել իրեն դեռ իր իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թվականին, նշել է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը։ Բացի Հայաստանը նորացնելուց, վարչապետի հիմնական կարգախոսներից մեկը Գարեգին II-ի տապալումն ու նոր կաթողիկոսի ընտրությունն էր, ասել է փորձագետը։ Նրա խոսքով առաջին տարիներին այդ արշավը հանգեցրեց եկեղեցու վարկանիշի նվազմանը, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ՀԱԵ-ն վերականգնեց իր հեղինակությունը։ «2024 և 2025 թվականների հարցումների համաձայն ՀԱԵ վարկանիշը կազմել է 80 %, մինչդեռ կառավարությանն ընդամենը 30 %։ Եկեղեցին շատ քաղաքական հարցերում հավատարիմ է այլընտրանքային օրակարգին և, ըստ էության, մնում է միակ կազմակերպված ուժը, որը չի վերահսկվում պետության կողմից։ Հետևաբար, ներկայիս պայմաններում ՀԱԵ-ի ենթակայությունը կենսականորեն կարևոր հարց է Փաշինյանի համար», - բացատրել է քաղաքագետը։ Այնուամենայնիվ, նշել է Միքայելյանը, ՀԱԵ-ն չի կարող միավորել բոլոր ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին և դեմ լինել կառավարությանը, տարբեր պատճառներով այն անկարող է արդյունավետ քաղաքական գործողությունների և ունի այլ ինստիտուցիոնալ կառուցվածք։ Հայաստանում, շարունակել է փորձագետը, կառավարության գործողությունների պատճառով հասարակությունը բաժանված է հատվածների, որոնք ոչ մի կերպ չեն փոխգործակցում միմյանց հետ։ «Այլ կերպ ասած, իշխանությունները չեն ազդում իրենց հակառակորդների, իսկ ընդդիմությունն իշխող կուսակցության կողմնակիցների վրա։ Ծայրահեղ բևեռացման պայմաններում ոչ մի բանի մեղադրական ապացույց չի կարող որևէ ազդեցություն ունենալ», - հավելել է Միքայելյանը։

«ИМЭМО РАН»-ի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինն էլ կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են ամրապնդել իրենց ընտրազանգվածը հակաեկեղեցական արշավով։ Նախևառաջ, Փաշինյանը փորձում է իր կողմը գրավել տատանվող լիբերալ մտածողությամբ քաղաքացիների մի մասին, որոնք քննադատաբար են տրամադրված Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սակայն այդ քաղաքականությունը միայն խորացնում է հայ հասարակության պառակտումը, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular