ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերն այսօր կախված կլինեն մարդկանցից, հանգամանքներից, ինքնազգացողությունից: Հնարավոր է կախվածություն ճանապարհների և կապի միջոցների վիճակից, գործիքների, տեխնիկայի, օգնականների առկայությունից: Ավելի լավ է հարմարվել իրավիճակին, քան փորձել այն ենթարկել ձեզ: Կա քաոսի, ցայտնոտի, վեճերի, բժշկական սխալների, մանր վնասվածքների հավանականություն: Անցանկալի է գործերն անավարտ թողնել:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Հաղորդակցությունները, ուղևորությունները, տեղեկատվական որոնումները, առևտրային և վճարային գործողությունները, ուսումնական և փոխանակման միջոցառումներն ավելի լավ է անել առավոտյան: Այդ ժամանակ ձեր փաստարկներն ավելի մեծ կշիռ կունենան, շատ խնդիրներ կհաջողվի լուծել բանակցությունների միջոցով:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը հղի է նյարդայնությամբ: Հնարավոր է ստիպված լինեք պաշտպանել ընտանիքի շահերը, լուծել բնակարանի, տարածքի, բիզնեսի հարցը: Մեծ է կենցաղային անհարթությունների, մտերիմների հետ վեճերի, այլ ապակառուցողական իրավիճակների հավանականությունը: Եթե բառերն ազդեցություն չեն գործում, կարելի է ուժային մանևր կիրառել: Հնարավոր է ցավերի, տագնապների սրացում:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում կրիտիկական իրավիճակներ թույլ տալ՝ հատկապես կապված տնային գործերի, տեխնիկայի և ինքնազգացողության հետ: Ժամանակին չլուծված խնդիրը կարող է անցնել այլ փուլ և ավելի ուժգին դիպչել ձեզ, քան կցանկանայիք: Օրվա ընթացքում բացառված չեն տատանումների պահերը, այլընտրանքային ուղու որոնումները: Ցանկալի է հրաժարվել նոր աշխատանքներից, անծանոթ և բարդ երթուղիներից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում գործել ըստ հանգամանքների և հրաժարվել ցանկացած նախաձեռնությունից: Օրվա իրադարձությունները կարող են փորձել ձեր գործնականությունը, ճկունությունը, պահեստային տարբերակներից օգտվելու ունակությունը: Բացառված չէ նաև շրջահայացության, զգուշության փորձությունը. եթե նախկինում անփութություն եք թույլ տվել կամ ներել եք դա ուրիշներին, կարող են ի հայտ գալ դրա տհաճ հետևանքները:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում լավ արդյունքն անտեղի պահվածքով չփչացնել: Անձնական հետաքրքրությունների համար կիրառված մարտավարությունը կարող է հակասության մեջ մտնել ընդհանուր ռազմավարության հետ: Աճում է անհրաժեշտ մարդկանց հետ վիճելու, սեփական աշխատանքի մի մասը ջնջելու, կոլեկտիվ ջանքերի պտուղը զրոյացնելու հավանականությունը: Ցանկալի է վերահսկել ինքնազգացողությունը և սովորությունները:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում արհամարհել տագնապի ազդանշանները, անուշադրության մատնել խոսուն դետալները, քանզի իրավիճակը չի ներում անփութություն: Խնդիրներն արժե ուսումնասիրել մանրակրկիտ՝ դրսևորելով բծախնդրություն, վարպետություն, ոսկերչական ճշգրտություն: Դա թույլ կտա դադարեցնել ապակառուցողական գործընթացը կամ թաքցնել այն, ինչը պակաս զգույշ վարքի դեպքում կարող է լողալ մակերես և գործել ձեր դեմ:

Կարիճ

Կարիճները կարող են բախվել անհետաձգելի, անփութության, դանդաղկոտության, թեթևամտության հետ անհամատեղելի առաջադրանքի հետ: Օրը կարող է կապված լինել ստուգման, մշակման, կրիտիկական անցումի հետ: Կարող է պետք գալ մշակած գործնական վարպետությունը, օպերատիվ օգնությունը: Չի խանգարի ցուցումների իմացությունը, գործիքների, դեղորայքի, դետալների, սխեմաների հետ վարվելու ունակությունը: Բացառված չեն կոնֆլիկտները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս մինչ գիշեր պահպանել զգուշավորություն, վերահսկել իրենց իմպուլսները, հետևել հակառակորդի մանևրներին: Եթե գործում եք ինչ-որ մեկի հետ միասին, ցանկալի է մշտապես համաձայնեցնել գործողությունները, որպեսզի խուսափեք թյուրիմացություններից: Չարժե խախտել կանոնները և ենթակարգությունը, խուսափել պարտքի կատարումից, գերազանցել ձեր լիազորությունների սահմանները:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար առավել հարմարավետ է օրվա առաջին կեսը: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին զգալ կտան թերությունները, կարող են հաճախանալ թյուրիմացությունները, հնարավոր է օգնության ուշացում: Իրադարձությունների ընթացքի և արդյունքի վրա կարող է ազդել առողջական վիճակը, գիտելիքների և ունակությունների պաշարը: Խորհուրդ է տրվում զգուշություն և շրջահայացություն դրսևորել օտար տարածքում: Ճանապարհին ցանկալի է տեղանքի քարտեզ ունենալ:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ հետագա նախաձեռնություններից, քանի դեռ ստուգումներ չեն անցկացվել և սխալները չեն ուղղվել: Օրը պահանջում է բծախնդրություն, քննադատական հայացք գործերի ընթացքին: Խափանումների դեպքում չարժե ռիսկի դիմել, քանի դեռ ամեն ինչ աշխատանքային վիճակի չի վերականգնվել: Կարող է պահանջվել տվյալների մանրակրկիտ վերլուծություն:

Ձկներ

Ձկներին մինչ գիշեր սպասվում է հուզմունք, լարվածություն: Հնարավոր է հիմնավորված դժգոհություն ուրիշի պահվածքից, սակայն օգտակար է ուշադրություն դարձնել նաև ձեր թերություններին: Ցանկացած հակասություն ավելի լավ է լուծել օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ առավել արդյունավետ կլինեն հանդիպումները, ուղևորությունները, որոնումները, բանակցությունները: Հնարավոր է ստիպված լինեք հրաժեշտ տալ նրանց, ում հետ չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular