ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական դիմակ՝ մազաթափությունը դադարեցնելու, մազերի աճը խթանելու և առողջությունը վերականգնելու համար

ՖՈՏՈ

Մազաթափությունը շատ տհաճ խնդիր է, որին, ցավոք, շատերն են բախվում: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել ոչ միայն մազերի հետ կապված խնդիրներիով, այլև բազմաթիվ այլ գործոններով, ինչպիսին են սթրեսը, հորմոնալ խանգարումները, տարբեր հիվանդությունները, օրգանիզմում անհրաժեշտ տարրերի պակասը և այլն:

 

Մարդիկ սովորաբար չեն խնայում միջոցներն այս խնդրից ազատվելու և դրա կրկնությունից խուսափելու համար, սակայն ոչ բոլոր միջոցներն են արդյունավետ լինում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի տնական դիմակ, որի շնորհիվ կարելի է ոչ միայն դադարեցնել մազաթափությունը, այլև խթանել մազերի աճն ու վերականգնել առողջությունը, ինչի շնորհիվ կարճ ժամանակ անց դրանք կդառնան առողջ, երկար ու փարթամ:

 

Բաղադրությունը.

 

·        1 ճ.գ. սոխի հյութ (քերիչով մանրացնել և քամել հյութը)

 

·        1 ճ.գ. մեղր,

 

·        1 ձվի դեղնուց,

 

·        1-2 ճ.գ. երիժնակի (репейное масло) յուղ (ցանկության դեպքում կարելի է ավելի շատ յուղ օգտագործել):

 

Օգտագործման եղանակը.

 

Հարկավոր է բոլոր բաղադրիչները լավ խառնել և ստացված զանգվածը քսել արմատներին, այնուհետև տարածել մազերի ամբողջ երկայնքով: Դիմակը քսելուց հետո հարկավոր է ծածկել գլուխը պոլիէթիլենով ու սրբիչով և թողնել 1 ժամ: Մեկ ժամ անց գլուխը հարկավոր է լվանալ շամպունով:

 

Սկզբնական շրջանում դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամ (2 շաբաթ), որից հետո արդյունքը պահպանելու և մազերի աճը խթանելու համար բավական կլինի շաբաթական ընդամենը 1 պրոցեդուրան: Բուժման կուրսը տևում է 2 ամիս:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular