ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղեցկության էլիքսիր. խմելու ջրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

ՖՈՏՈ

Բոլորն էլ գիտեն, որ օրական խորհուրդ է տրվում խմել 2 լիտր ջուր, սակայն քչերն գիտեն, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված հասարակ խմելու ջուր: Այն չի պարունակում ոչ մի օգտակար նյութ, սակայն միևնույն ժամանակ համարվում է կյանքի աղբյուրը: Ջուրը պարունակվում է ցանկացած կենդանի օրգանիզմի բոլոր բջիջներում, ուստի այս տարրի դեֆիցիտի դեպքում խանգարվում է օրգանիզմի կենսագործունեությունը: Իր օգտակարության շնորհիվ՝ ջուրն անվանվում է գեղեցկության էլիքսիր:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ջրի ամենաօգտակար հատկությունները.

 

1.      Ջուրը պահպանում է օրգանիզմում անհրաժեշտ ջրային բալանսը

 

Օրգանիզմում բոլոր կենսական նշանակություն ունեցող գործառույթները (մարսողություն, արյան շրջանառություն, օգտակար նյութերի տարածում, թքի արտադրություն և այլն) տեղի են ունենում հեղուկի միջոցով: Բացի այդ, հեղուկն է օգնում օրգանիզմին պահպանել մարմնի ճիշտ ջերմաստիճանը: Օրվա ընթացքում քիչ քանակությամբ ջուր խմելու դեպքում գլխուղեղը ջրազրկման ազդանշան է տալիս, ինչի հետևանքով այդ բոլոր գործընթացները կտրուկ դանդաղում են:

 

2.      Նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի օգտագործման ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու մեջ կա անմիջական կապ: Բանն այն է, որ ջուրը հագեցնում է, ինչի արդյունքում մարդն ավելի քիչ սնունդ է օգտագործում:

 

3.      Ջուրը «վառելիք» է մկանների համար

 

Ֆիզիկական ակտիվության ժամանակ քրտնելու հետևանքով մկաններում եղած հեղուկը գոլորշիանում է: Ջրի պակասի պատճառով մկանները շուտ են հոգնում, ուստի հոգնածության դեպքում խորհուրդ է տրվում մի փոքր ջուր խմել:

 

4.      Վարսերին փայլ է հաղորդում

 

Մազերին փայլ հաղորդելու համար վարսահարդարները խորհուրդ են տալիս վարսերը լվանալիս վերջում ցողել դրանք սառը ջրով: Բանն այն է, որ սառը ջուրը դարձնում է վարսերն ավելի հարթ և փայլուն:

 

5.      Բարելավում է մաշկի վիճակը

 

Օրգանիզում որոշ տոքսինների առկայության հետևանքով մաշկը հաճախ բորբոքվում է, ինչը հանգեցնում է ծակոտիների խցանման ու ակնեի առաջացման: Ջուրն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից՝ դրանով իսկ բարելավելով մաշկի ընդհանուր վիճակը:

 

6.      Նպաստում է երիկամների աշխատանքին

 

Մարդու երիկամներն օրվա ընթացքում զտում ու մաքրում են մոտ 1700 լիտր արյուն, իսկ ավելորդ ու վնասակար նյութերը դուրս են բերվում օրգանիզմից մեզի միջոցով: Բավարար քանակությամբ ջուրն օգնում է երիկամներին ավելի լավ կատարել այդ աշխատանքը:

 

7.      Բարձրացնում է աշխատունակությունը

 

Ջուրը նպաստում է նաև աշխատունակության բարձրացմանը, ուստի կենտրոնանալու և առույգանալու համար հարկավոր է ընդամենը մի բաժակ մաքուր ջուր խմել:

 

8.      Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

 

Չնայած, որ ջրի ու մտավոր կարողությունների բարելավման միջև կապը դեռ չի հաջողվել գտնել, բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, ջուրը բարելավում է նաև գլխուղեղի աշխատանքը:

 

9.      Ջուրն օժտված է ցավազրկող հատկությամբ

 

Ջուրն իսկապես կարող է մեղմել ցավը: Ի դեպ՝ հոդացավերն ու մկանային ջղաձգումները կարող են պայմանավորված լինել հենց օրգանիզմում ջրի պակասով:

 

10.  Բարելավում է մասողությունը

 

Ջուրը բարելավում է աղիների աշխատանքը՝ դրանով իսկ ազատելով մարսողական խնդիրներից:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular