ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


61-ամյա մոդելը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

ՖՈՏՈ

Ֆրանսիական ծագմամբ 61-ամյա մանեկեն Յասմին Ռոսսին, ով այժմ ապրում է Կալիֆորնիայում,  իր գեղեցկության գաղտնիքներ է անվանել մաշկի խնամքը, յոգայով զբաղվելը և ամբողջությամբ մերկ արևային լոգանքներ ընդունելը։ Այս մասին մոդելը պատմել է The Independent-ին։

Ռոսսին իր օրն սկսում է 1 բաժակ տաք ջուր խմելով։ Մոդելը սիրում է յոգա, մեդիտացիային տրամադրելով օրական 1 ժամ։ Նա մաշկի ու մազերի խնամքի համար օգտագործում է միայն բնական ծագմամբ միջոցներ ու նախընտրում է արևահարվել իր տան պատշգամբում՝ առանց լողազգեստի։ Նա նաև պահպանում է սննդի ճիշտ ընդունման կանոնները։

Մարտին հայտնի էր դարձել, որ Ռոսսին մասնակցել է «The Land of Women x The Dreslyn» գովազդային արշավին և ներկայացրել լողափի համար նախատեսված նոր հագուստներ։ Ֆոտոսեսիայի ժամանակ Ռոսսին կրում է սպիտակ լողազգեստ։ Մոդելը գրեթե դիմահարդարված չէ։

Յասմին Ռոսսին աշխարհում ամենապահանջված մոդելներից է։ Նա համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Yves Saint Laurent, Hermes, Marks & Spencer և  Jil Sander. Նա նաև գովազդել է Macy's հանրախանութի ապրանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular