ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց մոտ կրծքի ցավերի առաջացման 7 հիմնական պատճառ

ՖՈՏՈ

Կրծքի ցավերը՝ մաստոդինիան, բավական տարածված խնդիր է կանանց շրջանում: Կրծքագեղձերում տհաճ զգացողություններ նկատելիս՝ շատերը սկսում են մտածել քաղցկեղի մասին, սակայն այդ ցավերը կարող են պայմանավորված լինել նաև շատ այլ պատճառներով:

 

Կա կրծքագեղձերի ցավերի երկու տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային: Առաջինը կարող է առաջանալ ամեն ամիս և ուղղակիորեն կապված է լինում կնոջ հորմոնալ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների հետ և ամենից հաճախ հանդիպում են երիտասարդ կանանց մոտ:

 

Հաճախ ցավն ի հայտ է գալիս երկու կրծքագեղձերում և ձգվում է մինչև թևերն ու թևատակերը: Ամենացավոտ շրջանը դաշտանից առաջ եղած օրերին է լինում: Սովորաբար այս ցավերն անցնում են դաշտանի հետ մեկտեղ:

 

Ոչ ցիկլային ցավերը հաճախ են նկատվում 30-50 տարեկան կանանց շրջանում: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս միայն մեկ կրծքագեղձում և որոշակի հատվածում: Ցավը կարող է լինել սուր, այրող, ծակող: Այն հաճախ պայմանավորված է լիոնում ֆիբրոադենոմայով կամ կիստայով:

 

Ձեզ ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքերի ցավերը:

 

1.    Դաշտանի հետևանքով տեղի ունեցած հորմոնալ փոփոխություններ

 

Դաշտանային ցիկլը ուղղակիորեն կապված է սեռական հորմոնների փոփոխությունների հետ: Ցիկլի տարբեր օրերին կինը կարող է նկատել, որ իր կուրծքը դարձել չափազանց ցավոտ կամ զգայուն: Այդ ընթացքում նվազում է արյան մեջ էստրոգենի մակարդակը, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավոտ զգացողություններ: Բացի այդ, հորմոնների բալանսի խանգարմանը կարող են հանգցնել նաև սթրեսները:

 

2.    Կրծքի կոշտացում

 

Կրծքում կոշտացումներ նկատելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել, քանի որ նման ախտանշանները հիմնականում կապված են լինում հեղուկով լցված կիստաների հետ, այլ ոչ թե քաղցկեղի: Սակայն ամեն դեպքում բուժզննումը պարտադիր է:

 

3.    Կրծքի կառուցվածքը

 

Կիստաները, կրծքի վնասվածքները, վիրահատական միջամտությունները և նմանատիպ այլ գործոնները նույնպես կարող են դառնալ կրծքի ցավերի պատճառ: Սովորաբար նման ցավերն առաջանում են կրծքագեղձերի վերևում եղած մկաններում: Բացի այդ, մեծ կուրծք ունեցող կանայք կարող են տառապել նաև մեջքի, պարանոցի և ուսերի ցավերով:

 

4.    Սխալ ներքնազգեստ

 

Չափազանց նեղ կամ չափազանց ազատ ներքնազգեստը նույնպես կարող է դառնալ տհաճ զգացողությունների պատճառ, ուստի ներքնազգեստի ընտրությանը հարկավոր է մի փոքր շատ ժամանակ հատկացնել՝ նման խնդիրներից խուսափելու համար:

 

5.    Դեղորայք

 

Հակաբեղմնավորիչները և հորմոնալ դեղամիջոցները նույնպես կարող են տհաճ զգացողություններ առաջացնել: Դրանց բաղադրության մեջ կա էստրոգեն ու պրոգեստերոն, որոնք խախտում են հորմոնների գործունեությունը, ինչն էլ հանգեցնում է կրծքի ցավերի: Բացի այդ, կրծքի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև հակադեպրեսանտները:

 

6.    Օրգանիզմում ճարպաթթուների պակաս ու թթվային բալանսի խանգարում

 

Ճարպաթթուների պակասն ուժեղացնում է գեղձի հյուսվածքների զգայունությունը և խթանում է կրծքի ցավեր բնական ցիկլային փոփոխությունների ժամանակ:

 

7.    Մարզումներ

 

Ուժային վարժություններով զբաղվելու դեպքում կուրծքը կարող է ցավել, եթե մկանները լավ ֆիքսված չեն:  Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ մարաթոնի մասնակից յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ նկատվում են կրծքի ցավեր: Տհաճ զգացողություններից խուսափելու համար հարկավոր է ընտրել համապատասխան ներքնաշոր:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular