ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերի համար առաջին պլան կարող են դուրս գալ հրատապ ուղևորությունները, բացառված չեն կարճատև գործուղումները, այցերը ատյաններ, բժիշկներին: Հաջող կլուծվեն մանր նյութական խնդիրները: Աճում է խճճվածության, գրգռվածության և անհանգստության րոպեների հավանականությունը՝ հատկապես վազվզոցի, շտապողականության պայմաններում, գործի նկատմամբ անփույթ վերաբերմունքի, ոչ բավարար կազմակերպվածության դեպքում:

Ցուլ

Ցուլերն օրվա ընթացքում հաջող պահեր կունենան, սակայն վերջնական արդյունքը պոտենցիալ հնարավորություններից կարող է ցածր լինել: Չի խանգարի դրսևորել շարժունություն, ըմբռնողություն, բծախնդրություն: Արժե հետևել, որպեսզի պայմանավորվածությունները մանրակրկիտ կատարվեն՝ նույնիսկ մանրուքներում: Չարժե շտապել երկարաժամկետ համաձայնագրերի, ուղևորությունների, ուսման, որոնումների նոր փուլի հարցում:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը հղի է բազմաթիվ խափանումներով: Կարող են խանգարել արտաքին հանգամանքները, ձեր կամ ուրիշների թերացումները: Կարող է դժվար լինել հետևել պայմանավորվածությանը, պաշտպանել ձեր կարիքները, հավասարակշռություն պահպանել մերձավոր շրջապատի հետ շփման մեջ: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար արժե դրսևորել հավաքվածություն, շարժունություն, ինքնատիրապետում, գործնականություն:

Խեցգետին

Խեցգետիններին օրը շատ տպավորություններ է խոստանում, պահանջում է շարժունություն, ճարպկություն, շփվողականություն: Հնարավոր է գործերի ավարտի հետ կապված շտապողականություն, հրատապ ուղևորություններ, օգտակար բացահայտումներ, արկածներ ճանապարհին կամ գործընկերների, ուղեկիցների հետ շփման մեջ: Օրվա իրավիճակները կարող են զվարճալի լինել, եթե ամուր են ձեր նյարդերը, և գրգռել ձեզ, եթե հակված եք անհանգստության:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ նախաձեռնություններից և բծախնդրություն դրսևորել ընթացիկ գործերում: Ուշադրության, զգուշության, գործնականության պակասը կարող է բացասաբար անդրադառնալ ցանկացած գործընթացի, ցանկացած գործարքի արդյունքի վրա: Կարևոր է ունենալ հստակ տվյալներ, օգտակար տեղեկատվական աղբյուրների մուտքի իրավունք: Ցանկալի է հրաժարվել գնումներից՝ բացի ամենակարևորներից:

Կույս

Կույսերի համար օրն անհանգիստ է, հատկապես, եթե ուսերին պատասխանատվության բեռ կա: Հնարավոր է կարողանաք միայն ձեզ վրա հույս դնել: Աճում է խոցելիությունը, հնարավոր է սուր արձագանք ցանկացած գրգռիչի նկատմամբ: Հնարավոր են արտաքին խոչընդոտներ, որոնք թույլ չեն տա շարժվել ձեր ճանապարհով և հետևել ձեր շահերին: Ցանկացած անփութություն կբարդացնի կամ կերկարացնի ձեր ճանապարհը:

Կշեռք

Կշեռքներին այսօր խորհուրդ չի տրվում սրընթաց առաջընթացի հույս ունենալ: Լավագույն օրը չէ հանրային միջոցառումների մասնակցելու, սեփական տաղանդների և արժանիքների բացահայտման, գործընկերային կապերի պահպանման համար: Գործերի ներքին կողմը կարևոր է արտաքինից, հատկապես, եթե ուրվագծվել է ավարտական փուլը: Լավ կլինի զբաղվել ուղղության շտկմամբ, սխալների հայտնաբերմամբ, վերանորոգման աշխատանքներով:

Կարիճ

Կարիճներին կարևոր է ոչ մի դետալ բաց չթողնել, քանի որ այժմ դրանից կարող է կախված լինել ոչ միայն ներկան, այլև ապագան: Օրը հարմար է մանրակրկիտ ստուգումների, բծախնդիր հետազոտությունների, մանր վերանորոգման, սխալների հայտնաբերման և վերացման համար: Հանգամանքները կարող են պահանջել երկար ժամանակ գտնվել մասնագիտացված տարածքում կամ հիմնարկում, օրինակ՝ լաբորատորիայում, ապահովագրական ընկերությունում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում սխալներ թույլ չտալ, քանի որ մանրուքներն այսօր ռազմավարական նշանակություն են ստանում: Աճում է սխալների, ղեկավարության, հաճախորդների, գործընկերների, այլ շահագրգիռ անձանց հետ տարաձայնությունների հավանականությունը: Եթե պարտքը կամ այլ հանգամանք անձնական պատասխանատվության կոչ չեն անում, ավելի լավ է զիջել նախաձեռնությունը, խուսափել հանրային ելույթներից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում հույսը դնել ճակատագրի վրա. այսօր այն խաբուսիկ է: Անակնկալների հավանականությունը ցածր է, եթե նախապես պատրաստ եք դրանց: Օգտակար են նախապատրաստմանը, ապահովագրմանն ուղղված միջոցառումները: Չարժե համագործակցություն սկսել մարդկանց կամ ատյանների հետ, եթե ձեզ մոտ չունեք անհրաժեշտ փաստաթղթեր, չեք տիրապետում անհրաժեշտ հնարքների:

Ջրհոս

Ջրհոսների տեսադաշտում այսօր կհայտնվեն դետալներ, որոնք շատերը կգերադասեին չտեսնել: Հնարավոր է ստիպված լինեք բախվել նախկին թերացումների հետևանքներին, ինչ-ինչ ծրագրերի, երթուղիների, կանոնների, սխեմաների, կառուցվածքների խոցելի կետերի, մարդկանց, իրերի, նյութերի, գործիքների բացահայտ կամ քողարկված թերությունների հետ: Օրը ժամանակ է տալիս ուղղելու անզգուշությամբ գործած տեխնիկական սխալները:

Ձկներ

Ձկներին օրը կախվածության մեջ է գցում հանգամանքներից և ուրիշների կարծիքներից: Կարող են ակտիվանալ մրցակիցներն ու քննադատները, անփութություն դրսևորել գործընկերները: Բացառված չեն մտերիմների հետ տարաձայնությունները: Չնայած համաձայնության գալու հնարավորությանը՝ տպավորվող նյարդային Ձկները կարող են սթրեսի ենթարկվել: Անցանկալի են նոր պայմանագրերը, քանի դեռ հներում պարզված չեն նրբությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular