ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. Արաղչի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Թեհրանն ԱՄՆ-ին կդիտարկի որպես նման հարձակման մեղսակից և կստիպի նրան պատասխան տալ դրա համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Իրանը նախազգուշացնում է Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին-Խմբ.) զերծ մնալ ցանկացած հապճեպ գործողությունից և հայտարարում է, որ այս ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կստանա կոշտ և վճռական պատասխան։ Մենք նաև համոզված ենք, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ԱՄՆ կառավարությունը մեղսակից կլինի այս հարձակմանը և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար»,- ասվում է Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։

Նամակի տեքստը տրամադրում է Իրանի ԱԳՆ ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Կրկնվող սպառնալիքների հետ կապված Իրանը ստիպված կլինի մի շարք միջոցներ ձեռնարկել իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար, ինչի մասին կտեղեկացվի ՄԱԳԱՏԷ-ին»,- հավելել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «Իրանի միջուկային ծրագիրը եղել և մնում է ՄԱԳԱՏԷ-ի համապարփակ վերահսկողության ներքո, և գործակալության ոչ մի զեկույց չի մատնանշել ծրագրի խաղաղ բնույթից որևէ շեղում»։

«Միջուկային օբյեկտների վրա հարձակման ցանկացած սպառնալիք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության խախտում է»,- նշել է Արաղչին։

Մայիսի 21-ին CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները, հայտնել էր, որ Իսրայելը հարված է նախապատրաստում Իրանի միջուկային ենթակառուցվածքին: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ նման հարվածի հավանականությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Հնարավոր է, որ հրեական պետությունը փորձի ուժ ցուցաբերել, որպեսզի ստիպի Թեհրանին գնալ զիջումների Վաշինգտոնի հետ բանակցություններում կամ խաթարել կարգավորման գործընթացը։

Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցությունների չորս փուլ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular