ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ գիշերվա ընթացքում ազատվեք տանջող հազից

ՖՈՏՈ

Ձմռան ցրտին հիվանդանալուց հեշտ բան չկա: Չկա նաև ավելի տհաճ բան, քան դառը դեղահաբերն են, որոնք  առաձնապես չեն էլ օգնում:   Ինչպե՞ս ուրեմն բուժել մրսածությունն ու ազատվել տանջող հազից:

Վերցրեք  

1 թեյի գդալ մեղր

1 թեյի գդալ ալյուր

1 թեյի գդալ կոկոսի յուղ

փոքրիկ, քառակուսի փափուկ կտոր կամ բինտ

և պատրաստեք այն հրաշագործ կոմպրեսը, որը մեկ գիշերվա ընթացքում անց կկացնի  ձեր հազը:

Պատրաստման ձևը

Մեղրը, ալյուրն ու գոլացրած    կոկոսի յուղը խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստացվի,   տարածեք  այն  կտորի վրա և դրեք կրծքավանդակին կամ կոկորդին: Բինտով   ամրացրեք կոմպրեսը, որպեսզի չսահի, պահեք ամբողջ գիշեր  :

Կոմպրեսը ոչ մի դեպքում չդնեք կրծքավանդակի այն մասին, որտեղ սիրտն է: Անպայման տաք հագուստ կրեք, որպեսզի այն  ավելի արագ և լավ ազդի:

Եթե կոմպրեսը պատրաստում եք երեխաների համար, ապա այն պետք է կոկորդին կամ կրծքավանդակին պահել 2-3 ժամից ոչ ավելի:

Առաջին իսկ կիրառումից հետո կզգաք, թե ինչպես են հազն ու հիվանդությունն արագ նահանջում: Կոմպրեսը կարող եք մի քանի անգամ օգտագործել՝ լիովին առողջանալու համար:  Շատ ավելի լավ կզգաք ձեզ, եթե  օրվա ընթացքում  մեղր ուտեք: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular