ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարնջի հյութն ավելի օգտակար է, քան նարինջը

ՖՈՏՈ

Շատերն այն կարծիքին են, որ նարինջն ավելի օգտակար է, քան դրանից պատրաստված հյութը: Բայց մի նոր հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ նարնջի հյութը շատ ավելի օգտակար է բուն նարնջից:

Պատճառը, ըստ նրանց, այն է, որ   հյութի մեջ առկա օգտակար նյութերը օրգանիզմն ավելի հեշտ է կլանում: Այսպես՝  նարնջի մեջ առկա սննդային նյութերը՝ կարոտինոիդները և ֆլավոնոիդները նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների և սիրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Պաստերիզացված նարնջի հյութում այս նյութերի, ինչպես նաև վիտամին C-ի ազդեցությունը մի փոքր ավելի քիչ է: Փոխարենը, սակայն,  հյութը  խմելիս օրգանիզմն այդ, ինչպես նաև մյուս օգտակար  նյութերը ավելի հեշտ է կլանում, քան պտուղն ուտելու  ժամանակ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular