ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հայտարարել է, որ «վստահ է», որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը «կարձագանքի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ցինիզմին»՝ Ուկրաինայի վրա ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի նոր հարվածից հետո, հաղորդում է BFMTV-ն։

«Բախվելով նախագահ Պուտինի ցինիզմին՝ ես հավատում եմ, նույնիսկ վստահ եմ, որ նախագահ Թրամփը, անհանգստացած լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությամբ, կարձագանքի», - հայտարարել է նա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ամերիկյան ժողովուրդն ընտրել է նախագահ։ Նա ժամանել է բարերար նպատակով՝ խաղաղություն հաստատել, և նա ասել է, որ բոլորին կներգրավի խաղաղության հասնելու գործում», - հավելել է Էմանուել Մակրոնը։

Ուկրաինան մայիսի 17-ին հայտնել է Սումիի մարզում քաղաքացիական միկրոավտոբուսի վրա ռուսաստանյան օդային հարվածի մասին, որի հետևանքով 9 մարդ է զոհվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular