ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին է հուշում օրգանիզմը, երբ մենք քաղցր կամ կծու կերակուրներ ենք ուզում

ՖՈՏՈ

Երբեմն այն կամ այն համի ուտեստի պահանջը մեզ մոտ առաջանում է ոչ թե գիտակցաբար, այլ օրգանիզմում ինչ-որ  բաղադրիչի պակասից, որի մասին ինքներս գլխի չենք կարող ընկնել:

Ներկայացնենք մի խումբ պահանջներ, որոնք վկայում են այս կամ այն բաղադրիչի պակասի մասին:

Շոկոլադ ուտելու ցանկությունը վկայում է մագնիումի պակասի մասին: Դա կարելի է լրացնել մրգերի, ընկույզի, արևածաղկի միջոցով:

Հաց ուտելու ցանկությունը վկայում է օրգանիզմում ազոտի պակասի մասին: Պետք է ուտել սպիտակուց պարունակող մթերքներ (ձուկ, միս, ընկույզ):

Քաղցրի ցանկությունը վկայում է գլյուկոզայի պակասի մասին: Դա կարելի է լրացնել մեղրի, քաղցր մրգերի, հատապտուղների միջոցով:

Յուղոտ ուտելիքի պահանջը խոսում է կալցիումի պակասի մասին: Վերջինս կարելի է լրացնել բրոկոլիի, քունջութի, պանրի միջոցով:

Պանիր ուտելու պահանջը խոսում է կալցիումի և ֆոսֆորի պակասի մասին, ինչը կարելի է լրացնել բրոկոլիի, կաթնաշոռի և կաթի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular