Օրվա բաղադրատոմս. Խնձորով պիրոգ յոգուրտային կրեմով
ՖՈՏՈԲաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 հատ
- խնձոր - 2 հատ
- յոգուրտ մրգային - 330 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 4 թ/գդ
- սպիտակաձավար - 3 ճ/գդ
- ալյուր - ձևամանի մեջ ցանելու համար
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ձևամանի մեջ ալյուր ենք ցանում, խմորը գրտնակում և ձևամանում տարածում՝ կողքեր ձևավորելով:

- Խնձորները կտրատում ենք և լցնում խմորի մեջ:

- Պատրաստում ենք կրեմը: Յոգուրտը, սպիտակաձավարը, շաքարավազն ու ձուն լավ խառնում ենք, թողնում ենք 5 րոպե հանգստանա, ինչից հետո էլ լցնում ենք խնձորների վրա:

- Նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 45 րոպե:

- Վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:
