ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել շրջակա իրավիճակին և օբյեկտիվ արտաքին գործոններին, գնահատել իրենց և մյուսների ժամանակը: Չարժե արհամարհել խոսուն ազդանշանները, զգուշացումները, հիշեցումները: Ստեղծագործական նախաձեռնություն ավելի լավ է դրսևորել տրված սահմաններում: Ժամկետներում տեղավորվել և հնարավորություններն առավելագույնս կառուցողական օգտագործելուն կօգնի կանոններին հետևելը:

Ցուլ

Ցուլերին այսօր խորհուրդ է տրվում գործել ըստ հանգամանքների: Էնտուզիազմի ներհոսքը կարող է կարճատև լինել, արագ փոխվել հոգնածության կամ թեմայի նկատմամբ հետաքրքրության անկման: Լավ կլինի ավարտել գործերը: Օգտակար կլինի կարգ հաստատել տանը, աշխատավայրում: Եթե վերջին ժամանակներս ձեզ ձեռք չի տվել պարտադրված դերը կամ հիասթափվել եք ձեր իդեալներից, ժամանակն է գեղեցիկ կերպով բեմից հեռանալու:

Երկվորյակ

Օրը հաջող է այն Երկվորյակների համար, ովքեր սովոր են ամեն ինչ անել ժամանակին և խաղալ կանոններով: Անկարգապահ Երկվորյակները կարող են ցայտնոտի կամ վազվզոցի մեջ ընկնել, ինչը կստիպի ամբողջությամբ կենտրոնանալ ստեղծված իրավիճակից դուրս գալու վրա: Հաջող պահ է ավարտական այցի, վերջնական ուղևորության, բանավեճի, ելույթի կամ այլ միջոցառման համար: Անհրաժեշտ գործերն արժե ավարտել մինչ երեկո:

Խեցգետին

Առավոտյան Խեցգետինների մոտ կպահպանվի գործելու, շարժվելու խթանը: Չարժե ծուլանալ, ուժերը ծախսել դատարկ խոսակցությունների և աննշան գործողությունների վրա. օրվա վերջում պահը կարող եք բաց թողնել, կամ մտքերն այլ ուղղություն կստանան: Քանի դեռ չի վերացել ազարտը, արժե աշխատանքի բարդ հատվածն ավարտին հասցնել: Օրը թույլ է տալիս ազատվել հոգնեցուցիչ պարտականություններից, ավելորդ հոգսերից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ժամանակից շուտ թուլանալ: Մինչ երեկո հնարավորություն ունեք վերահսկել իրադարձությունները՝ մասնակցելով դրանցից առավել կարևորներին: Եթե ի զորու չեք միանգամից մի քանի տեղում լինել, արժե դիմել ներկայացուցիչների օգնությանը, որոնց դերում կարող են հանդես գալ ընկերները: Հաջող պահ է արդյունքների ամփոփման, գործարքի հաստատման, ռոմանտիկ պատմության գեղեցիկ ավարտի համար:

Կույս

Կույսերին օրը թույլ է տալիս համառություն դրսևորել: Հետաքրքրվածությունը, պարտքը կամ արտաքին հանգամանքները կարող են ստիպել մինչ երեկո հավատարիմ մնալ մեկ ծրագրի, խաղալ նախապես հանձնարարված դերը: Հնարավոր է չպատկանաք ձեզ, դառնաք ինչ-որ գաղափարի կամ սցենարի գերին: Բացառված չէ, որ ողջ ուշադրությունը հատկացնեք երեխաներին, ընկերներին, խաղին, հոբբիին, սիրելի անձնավորությանը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում իրադարձություններն ինքնահոսի թողնել: Մինչ երեկո ակտիվության համար հիանալի պայմաններ կպահպանվեն: Օրը թույլ է տալիս զարգացնել նախօրերին ի հայտ եկած հնարավորությունները կամ լրացնել բաց թողածը, փոխհատուցել կորուստները, վերականգնել հավասարակշռությունը: Համատեղ ստեղծագործությունն անհատական ջանքերից ավելի արդյունավետ կլինի, չարժե հրաժարվել գործընկերների օգնությունից:

Կարիճ

Կարիճներն այսօր կքաղեն իրենց ջանքերի պտուղները և ճակատագրից ակնարկ կստանան, թե ինչ է պետք անել հետագայում: Նվաճած դիրքերն արժե պահպանել հնարավորինս երկար: Այդպես ցույց կտաք ձեր ուժը և կստիպեք ձեզ հետ հաշվի նստել նրանց, ովքեր թերագնահատում են ձեր հնարավորությունները: Արժե օգտագործել ձեռք բերածն ամրապնդելու ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ այնպիսի գործիքներ, ինչպիսին է, օրինակ, հանրության սերը:

Աղեղնավոր

Աղեղնավորները մինչ երեկո մտահոգվելու առիթ չունեն, իրավիճակը կմնա բարենպաստ և կանխատեսելի: Կախված հանգամանքներից և աձնական խառնվածքից՝ կարող եք հաջողություն տոնել, շփման մեջ կամուրջներ կառուցել կամ անխռով քնել դափնիների վրա: Սակայն ոչինչ հավիտենական չէ, և օրվա վերջում նորից կարող եք տագնապի կամ կասկածների առիթ ունենալ: Կարող է նվազել վստահությունը ձեր կամ այլոց նկատմամբ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր կարևոր է նախաձեռնել հնարավոր ամեն ինչ և ոչ մի ավելորդ բան չանել: Պերֆեկցիոնիզմը, արտիստիզմը, հնարամտությունը, բծախնդրությունը և այլ օգտակար որակներն ավելի լավ է դրսևորել գործողությունների ժամանակ, այլ ոչ դրանցից հետո: Հակառակ դեպքում՝ ստացվող էֆեկտի մի մասը կարող է լղոզված լինել, կարող եք նորից  սկսել կասկածել, անպետք փորձարկումներ կատարել: Օրը թույլ է տալիս հաջողությամբ ավարտին հասցնել բարդ գործը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում մտահոգվել իրադարձությունների ելքի մասին: Օրը թույլ կտա հաստատել ձեր համբավը կամ ինչ-որ բանի նկատմամբ ձեր իրավունքները, ամրապնդել պայմանավորվածությունը, ֆիքսել վարպետության մակարդակը կամ աշխատանքների արդյունքը: Հաջող պահ է հանդիսավոր արարողության համար: Վեճը կլուծվի ձեր օգտին, կամ դրա արդյունքը չի դիպչի ձեր հետաքրքրություններին: Առավել ներդաշնակ կլինեն առավոտյան ժամերը:

Ձկներ

Ձկները պետք է նպատակասլացություն, պարտքի, զգացմունքի կամ գաղափարի նկատմամբ հավատարմություն դրսևորեն: Ցանկացած մտահղացում իդեալական ձևակերպում կպահանջի: Կարող է պետք գալ համառություն, հետևողականություն, որակին հետևելու սովորություն: Ձեր ուշադրությունը կարող է կենտրոնանալ կարիերայի, առողջության, գործնական կամ ստեղծագործական ակցիայի, տեխնիկական աշխատանքների հաջող կատարման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular