ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մեղադրելով նրան «երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելուն» անպատրաստ լինելու մեջ, գրում է EAdaily.com–ը։

Նիկոլ Վովաևիչը «հաստ» ակնարկել է, որ հենց ՀԱՊԿ դիրքորոշման պատճառով է, որ 2022 թվականի հոկտեմբերին շտապել է Պրահա, դավաճանել հայության օրրանը և ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչող հռչակագիրը։

Վարչապետը նյարդայնացած հայտարարել է, որ ողբերգական իրադարձություններից առաջ էլ ինքը զգուշացրել էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք հնարավոր ներխուժման մասին։ Ի պատասխան, ըստ նրա, գործընկերները պատասխանել են, որ սա անհնար է, և Հայաստանի սահմանները նրանց համար «կարմիր գիծ» են։ «Երբ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ ևս մեկ ներխուժում՝ ոչ առաջինը, թույլ տվեք հիշեցնել, որ դրանից առաջ տեղի էին ունեցել 2021 թվականի մայիս և նոյեմբեր ամիսների իրադարձությունները, ես ՀԱՊԿ-ի հետ երկխոսությունն ընկալեցի որպես Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ կառավարությունը պետք է հստակ արձանագրի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը»։

Այնուամենայնիվ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին G20 գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արժանի պատասխան էր տվել ստախոս հայ պաշտոնյաներին.

«Ինչ որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը, թույլ է տվել իրեն հայտարարել, որ Ռուսաստանն է Ղարաբաղը տվել Ադրբեջանին։ Ավելի սխալ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա հղում է արել նրան, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագրերը։ Դա բացարձակապես ճիշտ չէ»,– ասել էր նա բացատրելով, որ այդ փաստաթղթում ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։

«Սակայն, երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում նշվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»,– եզրափակել է նախարարը։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի մարզը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։

Իր հերթին, «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հոդվածի հեղինակն է պատասխանել  Հայաստանի վարչապետին.

«Ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ կապված առասպելաբանությունը լցնում է նոր մանրամասներով։ Մինչ օրս համարվում էր, որ ՀԱՊԿ-ի հետ անհամաձայնությունը տեղի է ունեցել սահմանների շուրջ, Փաշինյանը և նրա համախոհները պահանջում էին, որ ՀԱՊԿ-ը ճանաչի Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված» սահմանները, որոնք այդ ժամանակ ո՛չ սահմանազատված էին, ո՛չ էլ՝ սահմանագծված։ Վերջերս էլ Փաշինյանը հայտարարել է, որ իբր ինքը ՀԱՊԿ-ին զգուշացրել էր իրադարձությունների նման զարգացման մասին դեռևս 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումից առաջ։ Եվ նրան իբր վստահեցրել էին, որ Հայաստանի սահմանները «կարմիր գիծ» են։ Եվ ՀԱՊԿ-ից վիրավորվելով էլ Փաշինյանը մեկնել է Պրահա, որտեղ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին  «ճանաչել է Հայաստանի Հանրապետության և հարևանների տարածքային ամբողջականությունը», այսինքն հանձնել է Արցախը և Հայաստանի օկուպացված տարածքները։

Պետք է նշել երեք փաստ.

  1. Մինչ օրս չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր Փաշինյանի որևէ «հիշողություն» ՀԱՊԿ-ի հետ որևէ երկխոսության մասին։
  2. ՀԱՊԿ-ը բազմիցս հերքել է այն փաստը, որ Հայաստանը ռազմական օգնություն է խնդրել, սակայն հաստատել են Հայաստանի մերժումը սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն շտապ տեղակայելու և ռազմական խորհրդատվական օգնություն տրամադրելու հարցերում։
  3. Փաշինյանի այս տրամաբանական շղթայում «Ադրբեջանը հարձակվեց - ՀԱՊԿ-ը չօգնեց - ես հանձնեցի Արցախը» բացարձակապես ոչ մի տրամաբանություն չկա։ Ինչպես նաև պատկերացում այն ​​մասին, թե ինչով էին զբաղված Հայաստանի զինված ուժերը այդ ժամանակ»։

    Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

    www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular