ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա…

Քանի որ ադրբեջանական մեդիադաշտում դեռևս քննարկվում է Իլհամ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու և Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարություններին չմասնակցելու թեման, մի քանի դիտարկում՝ Ադրբեջանի նախագահի որոշման վերաբերյալ։

Նախևառաջ, միանշանակ է, ադրբեջանական կողմը ձգտելու էր որպես բազմակողմ խաղաքարտ խաղարկել թե՛ Մոսկվա մեկնելու, թե՛ չմեկնելու հանգամանքը։

Այս համատեքստում, ուշագրավ է, որ Ալիևի՝ ռուսական կողմին մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց հայկական կողմից՝ մոսկովյան միջոցառումներին վարչապետի մակարդակով մասնակցության հաստատումից հետո։ Հետևաբար, ադրբեջանական կողմին անհրաժեշտ էր խաղաքարտն օգտագործել այլ ուղղություններով։

Ըստ այդմ.

1. Միանշանակ է, որ մոսկովյան միջոցառումների ընթացքում Ի. Ալիևը չէր կարողա նալու խուսափել Ն.Փաշինյանի հետ շփումներից, գուցե նաև չծրագրված բանակցություններից և օրակարգային առանցքային հարցերի քննարկումից(խաղաղության համաձայնագրի ստորագրումից հրաժարում, սահմանային լարվածության շարունակականության ապահովում և այլն։)

Բոլոր պաշտոնական միջոցառումներին պետությունների ղեկավարները նստեցվել են հատուկ սկզբունքով՝ պետությունների անվանումների այբբենական կարգով. Հետևաբար Ալիևն ու Փաշինյանն իրար կողքի էին նստելու։ Իսկ դատելով ադրբեջանական կողմի վարքագծից՝ Ադրբեջանում խիստ նյարդայինանում են ներկայում խաղաղության հաստատման գործընթացի առաջմղման խոսույթից։

2. Մոսկվա չմեկնելու հանգամանքը ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն կիրառում է ներքին լսարանում՝ նախագահի «մաչոյական» իմիջի ամրապնդման, նրա սկզբունքայինությունն ու հետևողականությունն ընդգծելու համար, որքան էլ ռուսական կողմը ջանք ու եռանդ չէր կիրառում տարբեր այցերի, հեռախոսզանգերի միջոցով ձգտելով հասնել Ադրբեջանի նախագահի՝ Ռուսաստան ժամանելուն։

Բաքուն ակնկալում է ադրբեջանական ավիաընկերության վթարի հետ կապված Մոսկվայի առարկայական քայլերին, ինչպես նաև՝ ոչ բարեկամական գործողությունների դադարեցմանը(պատգամավորի մուտքի արգելք, մեդիա, կիբեր հարձակումներ և այլն)։

3. Այս հանգամանքն ակտիվորեն օգտագործվելու է նաև արտաքին լսարանի ուղղությամբ գուցե ոչ հրապարակային մակարդակում՝ մասնավորապես ԵՄ տարաբնույթ շրջանակներում նոր հաղթաթղթեր ձեռք բերելու և դրանք նաև Հայաստանի դեմ կիրառելու հարցում։

Հատկապես հաշվի առնելով այն զգայուն արձագանքը, որ պաշտոնական Բրյուսելը միաժամանակ մի քանի մակարդակներում նախազգուշացրել էր անդամ երկրներին և գործընկերներին՝ խուսափել մոսկովյան միջոցառումներին մասնակցելուց»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular