ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ օրգանիզմն օգնության կարիք ունի. 15 կարևոր ազդանշան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել

ՖՈՏՈ

Մարդկային օրգանիզմը յուրահատուկ համակարգ է, որում միևնույն ժամանակ տեղի են ունենում բազում գործընթացներ։ Ցանկացած խանգարման դեպքում մարդիկ նկատում են որևէ տարօրինակություն, որին հազվադեպ են ուշադրություն դարձնում։ Սակայն խնդիրն ամենասկզբում լուծելը շատ ավելի ճիշտ է և հեշտ, քան հետագայում բարդությունների դեմ պայքարելը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 ազդանշան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։

 

Մաշկի չորություն

 

Մաշկի չորությունը կարող է լինել վիտամին Е-ի պակասի հետևանքով, ուստի հարկավոր է սննդակարգը հարստացնել ճարպոտ ձկնատեսակներով, բուսայուղով և ընկուզեղենով։

 

Եղունգների ու մազերի փխրություն

 

Այս ախտանշանները խոսում են В խմբի վիտամինների և կալցիումի պակասի մասին. անհրաժեշտ է օգտագործել այս տարրերով հարուստ սննդամթերք։

 

Լնդերի արյունահոսություն

 

Օրգանիզմն ունի վիտամին С-ի կարիք, որը մեծ քանակությամբ պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենի մեջ։

 

Քնի խանգարումներ ու դյուրագրգիռություն

 

Այս ախտանշաններն ի հայտ են գալիս մագնեզիումի և կալիումի պակասի արդյունքում։ Անհրաժեշտ է ուտել ավելի շատ ծիրանաչիր, սալորաչիր և ճակնդեղ։

 

Գիշերային ջղաձգումներ

 

Այս ջղաձգումներ կարող են լինեկ կալցիումի և մագնեզիումի պակասի հետևանքով։

 

Արմունկների մաշկի «փշաքաղվածությունը»

 

Սա A և C վիտամինների պակասի ամենացայտուն նշաններից է։ Հարկավոր է ուտել հնարավորինս շատ նարնջագույն մրգեր ու բանջարեղեն (գազար, դդում, լոլիկ, ծիրան և այլն)։

 

Աղի սնունդ ուտելու ցանկությունը

 

Այս ախտանշանն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում սրվում են բորբոքային գործընթացները (առաջին հերթին միզասեռական համակարգում) կամ վարակ է հայտնվում։

 

Քաղցր սնունդ ուտելու ցանկությունը

 

Հնարավոր է լինի նյարդային հյուծվածության ու էներգիայի պակասի արդյունքում։ Այս դեպքում օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա։ Կարելի է ուտել մեղր կամ դառը շոկոլադ՝ աղեստամոքսային համակարգի խնդիրների առաջացումը կանխելու համար։

 

Անալի սնունդ ուտելու ցանկությունը

 

Հնարավոր է, որ սա գաստրիտի և լյարդի խնդիրների ախտանշան է։ Անալի սնունդը կարող է ազատել սպազմից և հանգստացնել ստամոքսը։

 

Սնունդը թվում է անալի

 

Սա կարող է լինել դեպրեսիայի նշան։

 

Արևածղկի սերմեր ուտելու ցանկություն

 

Օրգանիզմն ունի հակաօքսիդանտների կարիք։

 

Թթու սնունդ ուտելու ցանկությունը

 

Օրգանիզմին հարկավոր է խթանել լյարդի և լեղապարկի աշխատանքը։ Անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կիտրոն ու լորամիրգ (клюква)։

 

Դառը սնունդ ուտելու ցանկությունը

 

Սա աղեստամոքսային համկարգի հետ կապված խնդիրների նշան է։ Անհրաժեշտ է նրբորեն մաքրել օրգանիզմը։

 

Կծու սնունդ ուտելու ցանկությունը

 

Կծու սնունդը խթանում է մարսողությունը, սակայն այն պետք է ուտել չափավոր և ոչ սոված փորին։

 

Ծովամթերք ուտելու ցանկություն

 

Ամենայն հավանականությամբ՝ խնդիրը օրգանիզմում յոդի պակասի մեջ է։

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular