ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդաբաններն ու դիետոլոգները առանձնացրել են 2017-ի լավագույն դիետան

ՖՈՏՈ

Եթե արդեն իսկ որոշել եք նիհարել 2017թ․-ին, ապա հիշեք, որ ոչ բոլոր դիետաներն են արդյունավետ ու անվտանգ։

Հաճախ մեծ ուշադրության արժանացած դիետաները նույնիսկ չեն հայտնվում լավագաույնների շարքում։

ԱՄՆ դիետոլոգներն ու սննդաբանները կազմել են 2017թ․-ի լավագույն դիետաների ցանկը՝ հաշվի առնելով դիետային հետևելու պարզությունը, նրա արդյունքները նիհարելու համար ինչպես կարճ, այնպես էլ երկար ժամանակահատվածի համար, որքանով է դիետան անվտանգ ու ինչպես է դիետան կանխում շաքարախտն ու սրտային հիվանդությունները։Լավագույն դիետաների ցանկը կազմվում է ամեն տարի։

Այս տարի արդեն յոթերորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել DASH դիետան։ 

DASH դիետան առաջնային ստեղծվել է արյան բարձր ճնշման կարգավորման համար, որը շատ տարածված խնդիր է ողջ աշխարհում։

Այս դիետան առաջնային հենվում է նատրիումի քանակության նվազեցման վրա, որական թույլատրելով առավելագույնը 2300 միլիգրամ, որպես օրինակ, 1 կտոր պիցցան պարունակում է 640 միլիգրամ նատրիում, որը կազմում է թույլատրելի չափաբաժնի մեկ չորրորդը։ Դիետայի ընթացքում պետք է սնվել մրգերով, բանջարեղենով ու ձավարեղենով։

Այս դիետան նաև համարվել է առողջ սնվելու համար լավագույն դիետան։ Այն շատ օգտակար է շաքարախտով հիվանդների ու ստրային խնդիրներ ունեցողների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular