ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան

ՎԻԴԵՈ

«Մենք մեկ տարի շարունակ ապրում ենք մի ընթացքի մեջ, որը կոչել ենք Սրբազան պայքար: Անցյալ տարի այս օրերին էին, երբ մեր ժողովուրդը հրապարակներում լցված, փողոցներով դիմավորում էին մեզ: Այդ ճանապարհի մեջ բոլորն անխտիր՝ մեծ ու փոքրով, դուրս էին եկել հրապարակներ՝ իրենց կամքն արտահայտելու: Եվ շարունակում են մնալ հրապարակում իրենց կամքը արտահայտելու համար»,- այսօր ուղիղ եթերում քաղաքացիների հետ Կարմիր կիրակիի առիթով զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ինչպես շատ հաճախ ասել եմ, այդ օրերից առաջ մեր երկրում գրեթե ոչ ոք չէր հավատում մեր, որ, այո, մեր ժողովուրդը մեռած չէ, այլ ննջում է: Եվ մեր խոսքերին, մեր արտահայտություններին ոչ միայն չէին հավատում, այլեւ ծաղրում էին: Բայց մենք փաստեցինք եւ վկայեցինք միասին, որ մեր ժողովուրդը մեռած չէ, այլ միգուցե ննջում է: Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության ճանապարհով, հաղթանակների ճանապարհով: Եվ չի կարող մեռած լինել մի ժողովուրդ,  որն իր ներսում, հոգու խորքում, սրտի մի ակյունում կրում է այդ մեծ տեսիլքը՝ ոտքի կանգնելու, քայլելու եւ միեւնույն ժամանակ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու տեսիլքը, կամքը, ցանկությունը:

Այո, մենք հստակ ասել ենք. մի վախեցեք ոչ մի բանից, այլ միայն հավատացեք: Եվ սա մնացել է մեր կյանքի նշանաբանը: Ոչ մի արժեք չկա մեզ համար, որից մենք կարող ենք վախենալ՝ ոչ հալածանքներ, ոչ կալանքներ, ոչ ձերբակալություններ, ոչ հսկողություններ, ոչ աղմուկ-աղաղակներ, ոչ հիստերիկ արձագանքներ: Ոչինչ չունենք վախենալու Ոչնչից, որովհետեւ մեր կյանքը, ձգտումը, տեսիլքները, ամեն ինչից ավելին են, մեր կյանքից ավելին են: Մենք գնացող ենք, իսկ այդ բոլորը՝ մնացող: Եվ ի վերջո, այդ բոլորով են գծվելու մեր ընդհանրական կյանքի պատմության ճանապարհները: Մենք ենք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու: Մենք ենք որոշելու, թե որ ճանապարհով ենք ընթանալու՝ հաղթանակի՞, թե՞ պարտության: Մենք ենք որոշելու եւ մենք ենք ընտրելու մեր ճանապարհը՝ բարձրանալո՞ւ, թե՞ անընդհատ վայրէջք եւ անկում ապրելու: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք բարիքի՞, թե՞ չարիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք ճշմարտության եւ արդարությա՞ն, թե՞ ստի եւ կեղծիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք պատվի եւ արժանապատվությա՞ն, թե՞ անպատվության եւ անարգության ճանապարհը: Ի վերջո, մենք ենք որոշելու՝ կոչված ենք մեռնելով ոչնչանա՞լ, թե՞ նահատակությամբ եւ մարտիրոսության գնով հավերժ ապրել:

Այո, այս օրերին, մանավանդ, երեկ՝ մայիսի 9-ին, այդ խորհրդանշական մեծ օրը շատերն են խոսել հաղթանակի մասին: Բայց ինչպե՜ս է ձեռք բերվել այդ հաղթանակը, մարդիկ մոռանում են նշել: Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի գնով: Այո, երկրորդ համաշխարհային պատերազմը մեզ համար եղել է նաեւ մեր պատերազմը: Մեր հայրերի, մեծ հայրերի, մեծ մայրերի մասնակցությամբ, ովքեր ընթացել են այդ ճանապարհով, իրենց մտքում, սրտում, հոգում ի նկատի ունենալով, որ այսպիսով պաշտպանում են նաեւ հենց մեր երկիրը՝ Հայաստան Աշխարհը: Ազգային բոլոր ուժերի միջից միայն հայկական դիվիզիան է հասել Բեռլին: Եվ սա վկայում է մեր կամքի, մեր հավատարմության եւ մեր՝ նաեւ  զինական արվեստին տիրապետելու հնարավորության եւ կարողության մասին, արդարության, ազատագրության համար ոտքի ելնելու մասին:


Իսկ ինչ տեղի ունեցավ մեր կյանքում 1992 թվականին, մեր կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն էր, որի մասին մենք դժվարով ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է՝ Շուշիի ազատագրումը եւ նրա միջոցով Արցախ Աշխարհի ազատագրումը եւ մեր կյանքի ու պատվի սրբագրումը, մեր արժանապատվությունը, ազգերի շարքում մեր հպարտ, գլուխներս բարձր քայլելու այդ չքնաղ օրը եւ ժամանակաշրջանը:

Ցավոք սրտի, այն մսխվեց, այն գողացվել է մեզանից: Մեր կենսագրությունը, մեր կյանքը, ապրելու իմաստն է գողացվել մեզանից: Սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու՝ որքան էլ փորձեն մեզ ծաղրել, հեգնել, արհամարել»,- ասաց Սրբազան պայքարի առաջնորդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular