ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանացիությունը «սպանող» 5 սովորություն

ՖՈՏՈ

Ըստ տարածված ժողովրդական ասույթի՝ «լավ կին չեն ծնվում, լավ կին դառնում են»:

Փորձենք հասկանալ, թե որոնք են այն սովորությունները, որոնք խլում են մեր կանացի լինելու առաքելությունը:

Եվ այսպես՝

·  Սոցիալական ավելորդակտիվություն

Շատ կարևոր է, երբ կինը ջանք չի խնայում շրջակա միջավայրն առավել լավը դարձնելու համար: Սակայն կարևոր է գտնել ոսկե միջինը, որը կհավասարակշռի «կին-ընտանիք-սոցիում» փոխհարաբերությունը:

· Ընտանիքից և կոմֆորտի զոնայից դուրս ավելորդ շփումները

Երբ ընկերակցությունը բավականին մեծ է, կինը փորձում է ընդհանուր լեզու գտնել իրեն անծանոթ մարդկանց միջավայրում: Սթրեսը հաղթահարելու համար, կնոջն անհրաժեշտ է նախևառաջ, առավել շատ շփվել ընկերների և ընտանիքի հետ, այլ ոչ թե սեփական էներգիան վատնել այս կամ այն անծանոթին դուր գալու համար:

· Աշխատանք առանց հաճույքի

Աշխատանքը պետք է ինքնաբավարարվածություն և հաճույք պատճառի, քանի որ աշխատող կանանց  ժամանակի մեծագույն հատվածը հատկացվում է աշխատանքին:

· Ոչ կանացի սանրվածքները

Ինչպես հայտնի է, երկար վարսերը համարվում են կանացիության էտալոն: Իհարկե, ոչ բոլոր կանանց է սազում երկար վարսերով սանրվածքը, սակայն երբևէ չպետք է մոռանալ, որ անգամ կարճ սանրվածքներին անհրաժեշտ է հաղորդել կանացիություն:

· Անուշադրությունը սեփական մարմնի նկատմամբ

Նյարդային ապրումները վատ են անդրադառնում առողջության և կնոջ ինքնազգացողության վրա: Հետևե՛ք ձեր առողջությանը և զբաղվեք սպորտով՝ բացասական էներգիայից և ապրումներից ազատվելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular