ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է անցել Անգելինա Գասպարյանի Վերջին զանգը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանն այս տարվա շրջանավարտների թվում է։ Երգչուհին դասընկերների հետ նշել է Վերջին զանգը և հրաժեշտ տվել հարազատ դպրոցին։ Անգելինան ավարտել է Պուշկինի անվան թիվ 8 միջին դպրոցը։

 

Tert.am Life–ի hետ զրույցում երգչուհին ասաց, որ իր համար օրը շատ տպավորիչ էր։ «Ե՛վ հուզված էր, և ուրախ»,– նշեց նա։

 

Դպրոցում Վերջին զանգի արարողությունից հետո Անգելինան դասընկերների հետ օրը շարունակել է ժամանցի կենտրոններից մեկում։

 

Անգելինան հայտնեց, որ պատրաստվում է ուսումը շարունակել ավագ դպրոցում։  «Հիմա կընդունվեմ ավագ դպրոց, որն ավարտելուց հետո կընտրեմ իրավաբանի մասնագիտությունը։ Մտադիր եմ ընդունվել Ամերիկյան համալսարան»,– ասաց նա։

 

Ըստ նրա` մասնագիտական կրթությունը չի խանգարի իր կարիերային երգարվեստում, ինքը շարունակելու է նաև երգել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular