ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթ: «Հաղթանակն իմ արխիվում» մրցույթին մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգները՝ 35 տարեկանից փոքր երիտասարդներ, ովքեր պահպանել են գրական ստեղծագործություններ և նացիստների դեմ կռված հարազատների փաստաթղթեր։ Ինչպես rt.com-ին ասել է միջոցառման կազմակերպիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, տարբեր երկրներից ավելի քան 600 մասնակից է հայտեր ներկայացրել։ «Մրցույթին մասնակցել են 11-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են իրենց պապիկների, տատիկների և Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այլ հարազատների նյութեր և տարբեր աշխատանքներ։ Դրանք արձակ են, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր», -  հարցազրույցում բացատրել է Իվետա Տոնոյանը։

Մրցույթն անցկացվել է երկու ձևաչափով։ Աշխատանքներն ընդունվել են ինչպես ֆիզիկական կրիչներով, այնպես էլ թվային տարբերակով՝ ինտերնետի միջոցով։ Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։

Միջոցառումը համընկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ և նվիրված է եղել սերունդների շարունակականության ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը։ Մրցույթի կազմակերպման գործում աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular