Երիտասարդացնող դիմակ՝ պարզ բաղադրիչներով
ՖՈՏՈՊարզվում է ՝ սպիտակաձավարի շիլան (манная каша) կամ հենց ինքը՝ սպիտակաձավարը, օգտակար է ոչ միայն աղեստամոքսային համակարգի համար: Պարբերաբար օգտագործելով սպիտակաձավարից պատրաստված դիմակը՝ կարելի է թարմացնել և երիտասարդացնել նաև դեմքի մաշկը: Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ արդյունքը՝ զարմացնող:
Հարկավոր է
2 ճաշի գդալ գարեջուր
2 ճաշի գդալ աղացած սպիտակաձավար
100 գ կաթ
1 թեյի գդալ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Կաթով սպիտակաձավարի շիլա եփել, ավելացնել գարեջուրն ու բուսական յուղը, 5 րոպեով փակել շիլայով լի տարան՝ կափարիչով: Այնուհետև թողնել, որ շիլան գոլանա, քսել դեմքին, պահել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով: